Wednesday, 24 04 2024
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

«Անհավատ եղբայրություն». Ալիևի ու Էրդողանի 4 ժամը

Անկարայում մարտի 10-ին տեղի ունեցած Էրդողան-Ալիև հանդիպումը տևել է մոտ 4 ժամ, ինչը թերևս վկայում է այդ հանդիպման ընթացքում քննարկված թեմաների առատության և բարդության մասին: Ադրբեջանա-թուրքական տիրույթում տարածված տեղեկկություններում կան ուշադրության արժանի շեշտադրումներ: Մասնավորապես, ըստ դրանց, Ալիևն ու Էրդողանը հանդիպմանը ընդգծել են Շուշիի հռչակագրի կարևորությունը, ինչը վկայում է թերևս այն մասին, որ Թուրքիային մտահոգել է փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված «մոսկովյան» ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրը: Ըստ ամենայնի, Ալիևը Թուրքիա է մեկնել Էրդողանին հավատարմության երդում կամ հավաստիացումներ տալու: Ի դեպ, այդ համատեքստում պետք չէ բացառել և այն, որ Արցախում ռուսական խաղաղապահ մանդատի գոտում իրավիճակի սրման ադրբեջանական գործողությունները ունի Էրդողանին այդ երդումը ավելի համոզիչ դարձնելու նպատակ: Սուլթանը թերևս չի հավատում Ալիևի միայն բանավոր հավաստիացումներին և պահանջում է հավատարմության ակտ, ինչը կարող է լինել Արցախում սրացման միջոցով ռուսական խաղաղապահության վարկին հասցվող հարվածը:

Ուշադրության արժանի մյուս հանգամանքը այն է, որ Էրդողան-Ալիև հանդիպմանը քննարկվել է այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» իրենց համար «ավանդական» հարցը, ինչի համատեքստում էլ խոսվել է Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման կարևորության մասին: Սա էլ թերևս Ալիևի համար է այսպես ասած «երաշխիք», որ Անկարան Երևանի հետ քննարկումներում չի գնա Ադրբեջանի հետ չհամաձայնեցված քայլերի: Բանն այն է, որ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում Կարս-Նախիջևան երկաթուղու կարևորությունը թերևս մեծ չէ՝ Կարսը կարող է Նախիջևանի հետ կապվել Կարս-Գյումրի երկաթուղային անցման միջոցով: Եթե խոսվում է Կարս-Նախիջևանի մասին, ապա դա կարող է դիտվել հայ-թուրքական սահմանի և հաղորդակցության բացման հարցում Թուրքիայի իրական մտադրությունների բացակայության մասին, կամ Ադրբեջանը այդպիսի օրակարգեր քննարկելով, փորձում է առնվազն հայ-թուրքական պրոցեսում ներկա լինել ոչ միայն թուրքական պաշտոնյաների «բանավոր հավաստիացումներով», այլ նաև որոշակի «օրակարգային» ազդեցությամբ: Թերևս այդ համատեքստում է նաև հանդիպման մասին տեղեկատվության մեջ շեշտվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի մասին, ինչը թերևս Ալիևի «պայմանն» է Թուրքիայի առաջ՝ չգնալ Հայաստանի հետ որևէ համաձայնության, քանի դեռ բավարարված չեն Ադրբեջանի պայմանները: Միով բանիվ, Անկարայում Էրդողան-Ալիև քառաժամ բանակցությունը վկայում է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունը ներկայումս այդքան էլ պարզ չէ: Այդօրինակ տևական բանակցություն վարվում է այն դեպքում, երբ բավականին բարդ է ընդհանուր եզրերի մոտենալը, ինչն օրինակ մենք տեսնում ենք ուկրաինական «ճակատում», թե ինչպես էին Մակրոնի կամ Շոլցի՝ Պուտինի հետ բանակցությունները տևում մի քանի ժամ:

Բանն այն է, որ ադրբեջանա-թուրքական եղբայրությունը «հաստատվելով» Արցախի դեմ պատերազմի վրա, դրա ավարտից հետո հայտնվել է «բաժանման» ռեժիմում այն առումով, որ Թուրքիայի համար Ադրբեջանն այլևս դիտվում է անմիջական միջոց ավելի լայն խնդիրներ լուծելու համար, իսկ Բաքուն այդքան էլ ոգևորված չէ այդ հանգամանքով: Սա բոլորովին չի նշանակում, որ Հայաստանի համար այլևս չկա թուրք-ադրբբեջանական հավակնությունների սպառնալիք կամ ռիսկ: Այդ իմաստով, Բաքվի խնդիրներն ու մտահոգությունները ամենևին չեն չեղարկում Հայաստանի համար եղած ռիսկերը և Հայաստանի հանդեպ թուրք-ադրբեջանական ընդհանուր հավակնությունների էքզիստենցիալ ու անգամ ընթացիկ քաղաքական սպառնալիքները: Պարզապես, թուրք-ադրբեջանական տրամաչափային «անհամամասնության» մեծացումը կարող է Հայաստանի համար բացել քաղաքական խաղի որոշակի տարածություն, որն անշուշտ պետք է օգտագործել մեծ զգուշությամբ և առանց ավելորդ ոգևորության ու պատրանքի: Հատկապես, որ այդ բացվող տարածությունը կարող է լինել նաև ծուղակ: Պարզապես Երևանի համար առաջանում են դիտարկելի հավելյալ գոտիներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում