Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Երկու զուգահեռ բանակ ունենալը չարիք է․ Եթե աշխարհազոր ստեղծվի, պետք է գործի ԶՈՒ հրամանատարության տակ

Վերջին օրերին տեսակետներ են հնչում, որ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ Հայաստանն առանց աշխարհազորի, առանց աշխարհազորի արևմտյան մոդելի չի կարող պաշտպանել իր երկիրը։ Ավելին, դեռ 2020-ին Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման դրեց նախագիծ, որով Զինված ուժերին զուգահեռ նախատեսվում է ստեղծել աշխարհազոր։ Ըստ ներկայացրած նախագծի՝ այդ կառույցի ղեկավարումը պետք է իրականացնի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ աշխարհազորային շտաբի միջոցով: Այդ օրենքն արդեն իսկ ընդունվել է:

Այս առնչությամբ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմը դա ցույց չի տալիս. «Երկրորդ, ռուս-ուկրաինական պատերազմը ուկրաինական կողմից աշխարհազորի արևմտյան մոդելը չի, կա այնտեղ ազգային գվարդիա, որը անունով «ազգային գվարդիա» է և կարծես թե մոտենում է ԱՄՆ-ի ազգային գվարդիային, բայց իր բնույթով, ըստ էության, ներքին զորքերի մակարդակի ինչ-որ զորամաս է, որը գործում է ոստիկանության կազմում: Այսինքն դասական իմաստով դա ոչ ազգային գվարդիա է, ոչ էլ առավելևս աշխարհազոր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է աշխարհազոր ստեղծելուն, Մհեր Հակոբյանը հիշեցրեց, որ դեռևս 44-օրյա պատերազմից առաջ, երբ աշխարհազորի մասին օրենքն էր քննարկվում, ինքը նշել է, որ չի կարելի պատերազմի գործում ունենալ զուգահեռ բանակ. «Բանակը պետք է լինի մեկ միասնական և գործի մեկ հրամանի տակ: Հիմա մենք, կարծես թե, գնում ենք աշխարհազոր ստեղծելու ճանապարհով, այսինքն ունենալու ենք զինված ուժեր և ունենալու ենք զինված մարդկանց խմբեր: Դա ինձ դուր չի գալիս: Ուզո՞ւմ ենք մեր քաղաքացիներին պայքարի մեջ մտցնենք, խնդրեմ, բանակի կազմում թող կազմեն վաշտ, գումարտակ, գունդ և գործեն բանակըի ընդհանուր հրամանի տակ»,-ասաց նա:

Մհեր Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ երկու զուգահեռ բանակը չարիք է. «Որտեղ եղել է երկու զուգահեռ բանակ, այնտեղ մեկը մյուսի վրա է խնդիր դրել, մեկը մյուսի խնդիրը չի կատարել, զինվորների մեջ եղել է անառողջ մրցակցություն, մեկը մյուսի վրա է հույս է դրել, էն մեկը իր կաշին փրկելու համար դիրք է թողել: մեկին թվացել է, որ ճակատն իր մասում է կարևոր և պետք չի մյուսին օգնության գնալ, մյուսին էլ թվացել է հակառակը: Պետք է վերևում մեկը կանգնած լինի, որ այդ երկուսի ղեկավարի: Մարդկության պատմության մեջ չկա մի օրինակ, որ բանակը երկու հրամանատար ունենա կամ նույն տարածքում երկու ավտոնոմ բանակներ գործեն ու դա արդյունավետ լինի: Մեկ կենտրոնական հրամանատարություն ունեցող բանակը միշտ ավելի արդյունավետ է: Ես կտրուկ դեմ եմ աշխարհազոր հասկացությանը, մանավանդ այն իմաստով, որով մեզ մոտ առաջ է մղվում: Աշխարհազորում ստեղծվելու է տղամարդկանց հավաքածու, որոնք չենք ունենալու հստակ կառավարում, հստակ կառուցվածք, վերևի էշելոններում թոշակի անցած գնդապետներ ու փոխգնդապետներ իրենց փառասիրությանն են հագուրդ տալու, ունենալու են ծառայողական մեքենա, քարտուղարուհի, փողեր և այլն: Դա կապ չունի բանակի հետ: Բանակը պետք է լինի մեկ միասնական և ենթարկվի ԳՇ պետին, վերջ:

Մենք երկար տարիների ընթացքում հազիվ ֆիդայական ջոկատներից ստեղծեցինք մեր բանակը, որը թեև կորուստներ կրեց, բայց արդյունք տվեց: Հիմա նորից մեր բանակը քանդում ենք, զուգահեռ բանակ ենք ստեղծում, որ ի՞նչ»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ զուգահեռ աշխարհազորային բանակը բերելու է ավազակության ու բանդիտիզմի:

Նույն խնդրի առնչությամբ, Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Անկախ նրանից, դա կլինի աշխարհազոր, թե կկոչվի գվարդիա, այն քաղաքացիները, որոնք զինկոմիսարիատի կողմից չեն զորակոչվում զորահավաքով՝ այս կամ այն իրավիճակից ելնելով, այդ մարդիկ նույնպես իրավունք ունեն և պարտավոր են մասնակցել հայրենիքի պաշտպանության գործին: Բայց տվյալ կառույցները միանշանակ պետք է գործեն մեկ հրամանատարության տակ, միանշանակ ԶՈւ-ի ենթակայության տակ: Այստեղ կան հարցեր՝ կապված պատերազմի ժամանակ գերագույն  գլխավոր հրամանատարի դերակատարության հետ: Պետք է գտնել այն տարբերակը, որը օպտիմալ կառավարում ապահովի էքստրեմալ իրավիճակներում երկու հանրապետություններում էլ»:

Հայրապետյանը վստահություն հայտնեց, որ բոլոր ժամանակներում, առավելևս պատերազմական գործողությունների ժամանակ, ղեկավարումը պետք է իրականացվի հստակ ձևավորված բուրգի միջոցով. «Դրա համար աշխարհազորի գաղափարը խորթ չէ՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է Արցախում պատերազմի աղետալի հետևանքներից հետո, թե տարածքային, թե հոգեբանական առումներով, թե մեր հակառակորդի դավադիր կեցվածքի հետևանքով:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք հստակ ներկայացրել ենք ճանապարհային քարտեզ, որտեղ պարզ ասում ենք՝, որ չնայած ստեղծված իրավիճակին, կարելի է ելքեր փնտրել»,-ասաց նա:

Նա հիշեցրեց, որ դեռևս այդ ժամանակ, երբ պատերազմից հետո որոշ տարածքներ հանձնված չէին Ադրբեջանին, պետք էր բանակցելով իրականացնել այդ գործընթացները կամ ընդհանրապես չիրականացնել, քանի որ ռուս խաղաղապահները մուտք էին գործել, իսկ հակառակորդը չէր կատարել իր պարտավորությունները, այդ թվում գերիների վերադարձի առումով:

«Այսօր նորից ականատես ենք լինում տարբեր ուղղություններով կատարվող սադրանքների, սրացումների: Ինչպես գիտեք Խրամորթի ուղղությամբ կրակում են, ունենք գազատարի վնասման փաստը, որը դեռևս ուսումնասիրման փուլում է և վերջնական հայտարարությամբ դեռևս հանդես չենք գալիս, բայց կարող ենք ֆիքսել, որ առանց արտաքին միջամտության դժվար թե հնարավոր լիներ գազի գծի վնասումը: Դրանք բոլորը միտված են ազդելու արցախահայության բարոոյահոգեբանական վիճակի վրա, ռուս խաղաղապահների գործունեությունը կասկածի տակ դնելու՝ հաշվի առնելով նաև ռուս-ուկրաինական պատերազմական գործողությունները, այսպես ասած, պղտոր ջրում ձուկ որսալու և իրենց շահերը առաջ տանելու քաղաքականություն են վարում»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում