«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշտո Բլեյանի կարծիքով՝ խաղաղության հաստատման համար իշխանությանը պետք է հանրային աջակցություն․ «Այսօրվա Հայաստանում պատերազմի բորբոքում է․ բորբոքողները չէ, որ կռվելու են: Ով ասաց, որ խաղաղության հաստատումը միայն իշխանության գործն է: Խաղաղության հաստատման համար իշխանությունը պետք է ունենա աջակցություն»:
Բլեյանը գտնում է, որ Հայաստանում երկու օրակարգ լինել, հարևանների հետ շփվում ենք մեր օրակարգը պաշտպանելու համար․ «Սահմանի պաշտպանությունը համակեցությունն է, փշալարը չէ կամ ռուսին դիմելը: Չպետք է վախենանք մեր հարևաններից․ էս որ թիվն է՝ մտածել գնալ Թուրքիա, թե ոչ»: