Friday, 19 04 2024
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

Հայ Յեղափոխական քնարերգություն

Ամերիկյան կառույցի հայտարարությունն անակնկալ էր նաև ՀՅԴ հայաստանյան պարագլուխների համար: Նրանք իրենց համար այստեղ խաղաղ ապրում են, իրենց բիզնես-քվոտաներն են վայելում, ժամանակ առ ժամանակ վայելում են նաև ընդդիմադիր կարգավիճակը, որ արհեստականորեն սնուցում է իշխանությունն այս կամ այն առիթով, ու մեկ էլ հանկարծ այդ ամենը վտանգի տակ է հայտնվում ամերիկյան կառույցի հայտարարության պատճառով:

Բայց արդյոք հայտարարությունն իրապես վտանգո՞ւմ է այդ ամենը: Այսինքն՝ արդյոք այդ հայտարարությունն իսկապե՞ս անակնկալ էր թե՛ Հայաստանի իշխանության, թե՛ ՀՅԴ տեղական կառույցի համար, թե՞ այդուհանդերձ գործ ունենք համաձայնեցված թատրոնի հետ, որով փորձ է արվում հենց ընդդիմադիր էֆեկտ ստանալ ՀՅԴ-ից, պարզապես՝ ամերիկյան կառույցի միջոցով:

Համենայնդեպս, կարող է այդպիսի բան պատահել այն իմաստով, որ Հայաստանի իշխանությունն էլ, նրա բիզնես գործընկեր ՀՅԴ հայաստանյան լիդերությունն էլ շատ լավ են հասկանում, որ հայաստանյան ռեսուրսը, այսինքն՝ այդ լիդերությունն այլևս վառված խաղաքարտ է և դրանից ընդդիմադիր էֆեկտ ստանալն այլևս անհնարին է: Մինչդեռ ընտրությունը մոտ է, և իշխանությանն իհարկե ձեռնտու է, նույնիսկ անհրաժեշտ է ի դեմս ՀՅԴ-ի ունենալ կառավարելի ընդդիմություն: Եվ քանի որ տեղի, այսինքն՝ հայաստանյան կառույցը այլևս չունի հասարակությանը խաբելու ռեսուրս, գործի է դրվել, ասենք, ամերիկյան կառույցի միջոցով ընդդիմադիր էֆեկտ ստանալու տարբերակը:

Դա, իհարկե, վարկած է, հիպոթեզ, որը կարող է գոյություն ունենալ: Բայց նաև զարմանալի չի լինի, որ ՀՅԴ ամերիկյան կառույցը իսկապես ընդդիմադիր լինի՝ ի տարբերություն, ասենք, հայաստանյան կառույցի:

Բանն այն է, որ Հայաստանի ՀՅԴ լիդերների և արտերկրի դաշնակցական կառույցների ղեկավարների միջև տարաձայնությունները նոր չեն: Դրանք ի հայտ են եկել այն բանից հետո, երբ այսպես ասած հայաստանյան ՀՅԴ-ն՝ սկսած 2003 թվականից, ընտրություններում հանդես գալով որպես ընդդիմադիր և նաև արտերկրից տարբեր ռեսուրսներ ներգրավելով այդ դիրքորոշման տակ, դրանք վերջում դարձնում էր Հայաստանի իշխանության հետ գործարքի առարկա: Դա, բնականաբար, զայրացնում էր Դաշնակցության արտերկրի կառույցներին, քանի որ բիզնես առումով ուժեղացնելով հայաստանյան դաշնակցական ղեկավարությանը, քաղաքական և հասարակական իմաստով թուլացնում էր ՀՅԴ արտերկրի կառույցները: Մինչդեռ խնդիրն այն է, որ արտերկրի կառույցների համար էլ այդ հասարակական-քաղաքական որոշակի վարկն է բիզնեսի երաշխիքը հայկական համայնքներում:

Այդպիսով, առաջանում է արտերկրի և տեղի Դաշնակցական կառույցների շահերի բախում, ինչը թերևս արտահայտվում է ամերիկյան կառույցի հայտարարությամբ: Բայց անկասկած է նաև, որ առավելապես կամ հիմնականում այդ բիզնես-շարժառիթներով առաջացող շահերի բախումը լուրջ քաղաքական ներգործություն ունենա թե՛ ՀՅԴ համար մասնավորապես, թե՛ ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և մթնոլորտի համար: Համենայնդեպս, դրա պոտենցիալը կա, և շատ բան կախված է նրանից, թե որքանով սկզբունքային և իր հայտարարության ոգու առումով հետևողական կլինի ՀՅԴ ամերիկյան կառույցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում