Ղազախստանի SCAT ավիաընկերությունը կավելացնի Ռուսաստան չվերթների հաճախականությունը: Այդ մասին, մարտի 11-ին հաղորդել Է հանրապետության ինդուստրիայի եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Ուղեւորներին Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ անխափան օդային հաղորդակցություն տրամադրելու նպատակներով Ղազախստանի SCAT ավիաընկերությունը, նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համատեղ, մշակել Է Ղազախականի եւ Ռուսաստանի միջեւ կանոնավոր չվերթների թվաքանակն օպերատիվ կերպով ավելացնելու հարցը, այդ թվում՝ Նուր Սուլթան-Մոսկվա երթուղով՝ շաբաթական 2-ից մինչեւ 7 չվերթ եւ Ալմաթի-Մոսկվա երթուղով՝ շաբաթական մինչեւ 7 չվերթ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Ղազախական Air Astana ավիափոխադրողն ավելի վաղ հայտարարել Էր, որ Ռուսաստան չվերթները կդադարեցնի ՌԴ առեւտրային թռիչքների ապահովագրական վճարումը դադարեցնելու պատճառով: Պարզաբանում են, որ ինդուստրիայի եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարությունը Air Astana ավիաընկերության հետ համատեղ շտապ կարգով այդ հարցերը կլուծի «շահագրգիռ կողմերի հետ՝ չվերթների շուտափույթ վերականգնման համար», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: