Չինաստանը ընդունել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա. Արտաքին գործերի նախարար Վան Ին առաջին անգամ կիրառել է պատերազմ բառը, գրում են ուկրաինական զլմ-ները։
«Մենք հուսով ենք, որ ռազմական գործողությունները և պատերազմը կավարտվեն որքան հնարավոր է շուտ»,- ասել է չինացի դիվանագետը ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լը Դրիանի հետ տեսազրույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ, Վան Ին նաև կողմերին կոչ է արել ավելի շատ գործողություններ ձեռնարկել Ուկրաինայում էսկալացիան կանխելու համար։