Ուկրաինայի պաշտպանության նախկին փոխնախարարի Լեոնիդ Պոլյակովը «Առաջին լրատվական»-ի հետ ուղիղ տեսակապով մանրամասներ հայտնեց Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին:
«Վերջին երկու օրերին թեժ մարտեր են, ագրեսոր Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցնում Կիևին, սակայն վիճակը կառավարելի է: Հատկապես թեժ մարտեր են Խարկովում ու Մարիուպոլում: Ռուսական բանակը ջախջախվում է Ուկրաինայում,-նշեց Պոլյակովը: Նրա խոսքով՝ Ռուսական բանակը հյուծված է, հնարավոր է խաղաղապահներին դուրս բերի Արցախից․ «Ժամանակը ցույց կտա»: