Thursday, 25 04 2024
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

Լավրովն Անթալիայում հաստատեց, որ Ռուսաստանը որպես պետություն մտել է անդառնալի ընթացքի մեջ

Անթալիայում Կուլեբա-Լավրով հանդիպման վերաբերյալ կողմերի տեղեկատվությունը վկայում է, որ Ռուսաստանը որպես պետություն մտել է անդառնալի ընթացքի մեջ։ Պետություն՝ այդ հասկացության լիարժեք իմաստով։ Խոսքն արդեն այն մասին չէ, որ ՌԴ առաջին դեմքերն, այդ թվում Լավրովը, բացահայտ կեղծիքի վրա են կառուցում իրենց «հիմնավորումները», եւ ոչ էլ այն մասին, թե արդյոք այդ մարդիկ հավատացած են դրանցում։ Խոսքն այն մասին է, որ ՌԴ առաջին դեմքերի պահվածքն ու հայտարարություններն արդեն չեն տարբերվում, այսպես ասենք՝ ոչ լեգալ խմբավորումների պրակտիկաներից։

Հնարավոր է՝ նրանք այդ հանգրվանին հասել են հենց կեղծիքի ու դրան հավատալու արդյունքում։ Օրինակ, Լավրովն այդ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանը ոչ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի եւ Ուկրաինայի վրա էլ չի հարձակվել։ Ինքնին նման պնդումը շատ բանի մասին է վկայում։ Ռուսաստանում արգելված է պատերազմ բառը, կիրառվում է ռազմական հատուկ գործողություն արտահայտությունը։ Մյուս կողմից, Ուկրաինա է մտցվել 150 հազարանոց զորք, որի առնվազն կեսը զորակոչիկներ են (Պուտինը հայտարարում էր, թե այնտեղ զորակոչիկներ չկան, բայց Մոսկվան ստիպված եղավ ընդունել նրանց առկայությունը)։

Այս ամենը հաստատված փաստեր են։ Եթե դա զորք չէ, տեղի ունեցողն էլ պատերազմ չէ, ապա ի՞նչ է մնում տակը։ Դա կորուստները, գերիների փաստը թաքցնելու նպատա՞կ ունի։ Մանավանդ որ, այդ զորքը ռմբակոծում է խաղաղ բնակավայրերը, հիվանդանոցները, տարհանվող բնակչության շարասյուները, քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչը բավականաչափ փաստաթղթավորված է։ Իր հերթին, ռուս պաշտոնյաները կանոնավոր հայտարարում են Ուկրաինայում տեղակայված ռազմական եւ ոչ ռազմական օբյեկտների ոչնչացման մասին։

Շատերը պնդում են, եւ այդ պնդումները հաստատվում են բազմաթիվ փաստերով, որ Կրեմլի գործողությունների շարժառիթների մեջ էական տեղ ունեն մեկ մարդու անձնական բարդույթներն ու հավակնությունները, եւ որ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները պայմանավորված են նրանով, որ Պուտինը սպասում էր, որ այդ քաղաքները ռուսական զորքին պետք է դիմավորեին աղուհացով եւ իր դիմանկարներով՝ որպես ազատարարների։

Ըստ տեղյակ աղբյուրների, ուկրաինական կանոնավոր բանակի դեմ ռուսական զորքի անհաջողության պայմաններում Կրեմլում քննարկում են ուկրաինական քաղաքների դեմ հարվածներն ինտենսիվացնելու հարցը, հնարավոր է՝ նույնիսկ նման որոշում է կայացվել։ Չի բացառվում նաեւ զանգվածային ոչնչացման զենքերի կիրառումն ավելի լայն մասշտաբներով։

Լավրովի եւ Կուլեբայի հայտարարություններից հետեւում է, որ Մոսկվան պայման է դրել Կիեւի առաջ՝ կամ ստորագրում եք կապիտուլյացիայի ակտը, կամ շարունակելու ենք ավերել ձեր քաղաքները, եւ այլ տարբերակ չկա։ Այդ մասին ասվում է լիովին բաց, առանց ենթատեքստերի։ Ի՞նչ որակում կարելի է տալ այս ամենին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում