Thursday, 28 03 2024
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Աբրամովիչի և ևս վեց ռուս օլիգարխների դեմ

Ռոման Աբրամովիչից բացի՝ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ են հայտնվել Օլեգ Դերիպասկան, Իգոր Սեչինը, Անդրեյ Կոստինը, Ալեքսեյ Միլլերը, Նիկոլայ Տոկարևը և Դմիտրի Լեբեդևը։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ևս յոթ ռուս գործարարների և պետական ​​ընկերությունների ղեկավարների նկատմամբ, այդ թվում՝ միլիարդատեր Ռոման Աբրամովիչի, ով լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է։ Այս մասին այսօր հայտնել է բրիտանական կառավարության կայքը։

Պատժամիջոցների ցանկում են նաև գործարար Օլեգ Դերիպասկան, «Ռոսնեֆտի» գործադիր տնօրեն Իգոր Սեչինը, «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը, ՎՏԲ բանկի գործադիր տնօրեն Անդրեյ Կոստինը, «Տրանսնեֆտի» գործադիր տնօրեն Նիկոլայ Տոկարևը և «Ռոսիա» բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը։

Պատժամիջոցների ենթարկված յոթ ռուսների ընդհանուր ունեցվածքը կազմում է մոտ 20 միլիարդ դոլար: Մեծ Բրիտանիայում նրանց պատկանող բոլոր ակտիվները կսառեցվեն, իսկ մուտքը երկիր՝ կարգելվի։

Տույժերը սահմանվել են՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիայի։ «Ապահով վայր չի լինելու նրանց համար, ովքեր աջակցեցին Պուտինի դաժան հարձակմանը Ուկրաինայի վրա», – ասել է Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում