Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է ընդունել ռուսաստանցի գործարար, անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ։ Աբրամովիչը լոնդոնյան ակումբը գնել է 2003 թվականին։
Պատժամիջոցներն ազդել են նաև ակումբի գործունեության վրա։ Այն չի կարող տոմս վաճառել, ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր ստորագրել կամ երկարաձգել, փակվել է նաև ակումբային խանութը։
Տեղեկացնենք, որ վերջին օրերին Աբրամովիչը ձգտում էր շտապ վաճառել ակումբը և ցանկանում էր 4 միլիարդ ֆունտ ստանալ գործարքից։
Բրիտանական կառավարությունը թույլ է տվել Աբրամովիչին վաճառել ակումբը, սակայն նա չպետք է գումար ստանա այդ գործարքից։