Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Ռուբինյանի ու Քըլըչի հանդիպումները հարաբերություններ հաստատելու կոնտեքստում ավելի էական են, քան Միրզոյանի Անթալիա ժամանելը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Մարտի 11-13-ը Անթալիայում անցկացվում է դիվանգիտական ֆորում, որում առաջին անգամ իր մասնակցությունը կունենա նաև Հայաստանը՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի մակարդակով։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը, սակայն, չի հստակեցնում, թե Միրզոյանն ինչ հանդիպումներ է ունենալու Անթալիայում։ Փորձագետները, սակայն, չեն բացառում նրա և Թուրքիայի արտաքին գերծերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի ֆոնին Անթալիայում անցկացվող այս ֆորումը հատուկ նշանակություն է ստանում։ Ֆորումին մասնակցելու նպատակով Անթալիա մեկնած Ուկրաինայի ու Ռուսաստանի արտգործնախարարն արդեն իսկ հանդիպել են, սակայն պատերազմը դադարեցնելու պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր չի եղել։

Թերևս հենց այս իրադարձություններն են պատճառը, որ նաև թուրքական  մամուլում Հայաստանի մասնակցությունն ակտիվորեն չի քննարկվում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի հայերեն էջերի պատասխանատու Բագրատ Էստուկյանն ասաց, որ Հայաստանի արտգործնախարարի մասնակցությանը միանշանակ դրական է պետք վերաբերել․ «Դիվանագիտական ցանկացած շփում ինձ համար դրական զարգացում է և  ես հենց այդ կոնտեքստում են սա դիտարկում»։

Էստուկյանի դիտարկմամբ՝ այսօր  օրակարգային թիվ մեկ խնդիրը Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև ընթացող պատերազմն է, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումն է․ «Շատ մեծ հետաքրքրություն չկա Հայաստանի արտգործնախարարի ժամանման վերաբերյալ, ավելի շատ ուշադրությունը արտգործնախարարների հանդիպմանն է ուղղված։ Դուք գիտեք, որ Թուրքիայի արտգործնախարարն էլ առանձին-առանձին հանդիպումներ ունեցավ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ։ Սա է պատճառը, որ մեծ ուշադրություն չի դարձվում Հայաստանի մասնակցությանը»։

Մեր զրուցակիցը համարում է, որ արտգործնախարար Միրզոյանի ժամանումը Անթալիա կարելի է դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  այս փուլի համատեքստում։ Սակայն, ըստ մեր զրուցակցի, այս կոնտեքստում ավելի կարևոր են Ռուբեն Ռուբինյանի ու Սեյդար Քըլըչի հանդիպումները․«Իրենք է , որ պետք է ուղղություն մշակեն։ Հետևաբար իրենց հանդիպումներն ավելի նշանակալից են, քան այսօր արտգործնախարար Միրզոյանի ժամանումն Անթալիա։ Անշուշտ դա էլ է կարևոր, որովհետև այստեղ երկկողմ շփումներ են լինելու, բայց ավելի կարևոր է բանագնացների հանդիպումը»։

Այս համատեքստում Բագրատ Էստուկյանը հիշատակեց նաև օրեր առաջ թուրք բանագնաց Քըլըչի կատարած այցն Ադրբեջան և նշեց․ «Թուրքիան ու Ադրբեջանն իհարկե այլ մակարդակի հարաբերություններ ունեն, բայց հստակ է նաև, որ այստեղ էլ կա համաձայնություն, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները պետք է բնականոն հունի վրա դրվեն, հետևաբար այլևս Ադրբեջանի կողմն այս հարցում խոչընդոտ չէ։ Շեշտեմ նաև, որ  հայ-թուրքական երկկողմ գործընթացի մասին Թուրքիան բնականաբար ադրբեջանական կողմին տեղյակ է պահում և այդ մասին  բազմիցս հայտարարվել է արտգործնախարարության կամ նախագահի պաշտոնական ներկայացուցչի կողմից»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում