Լիտվան ԱՄՆ-ից 40 միլիոն դոլարով ձեռք կբերի «Javelin» դյուրակիր հակատանկային հրթիռային համակարգեր, ինչի մասին հինգշաբթի հայտարարել է հանրապետության ՊՆ-ն։ «ԱՄՆ կառավարության հետ համաձայնագիր է ստորագրվել՝ 40 մլն դոլարի Javelin համալիրների ձեռքբերման վերաբերյալ, ինչը կամրապնդի մեր բանակի կրակային հզորությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ին խնդրվել է հնարավորինս շուտ մատակարարել այդ համակարգերը, որոնք ներառում են նաև հրթիռների արձակման ուղեցույցներ և հարակից այլ սարքավորումներ։