«Varieties of Democracy» ինստիտուտը հրապարակել է 2022թ.-ի ժողովրդավարության զեկույցը, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը։ 2021թ.-ի իրադարձությունները ամփոփող սույն զեկույցի համաձայն՝ Հայաստանի վարչակարգը մինչև 2020թ.-ը սահմանված «ընտրական ավտորիտարիզմ»-ից անցում է կատարել «ընտրական ժողովրդավարություն» (electoral democracy) կատեգորիայի։ «Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մեծ կարևորություն է տալիս այս զեկույցին՝ այն համարելով անկյունաքարային։ «Ժողովրդավարությունը մեր բրենդն է և մինչ այս պահը մեր փրկօղակն է»,-նշել է պատգամավորը։