Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Հայաստանն ու Լավրովի «ինքնաբավության պլանը»

Ռուսաստանն այս ճգնաժամից դուրս կգա ավելի ուժեղ և ինքնաբավ, Անթալիայում իր թուրք և ուկրաինացի գործընկերների հետ հանդիպումից հետո ունեցած ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը, ասելով, որ տնտեսական պատժամիջոցների ենթարկված Ռուսաստանը կձեռնարկի անհրաժեշտ քայլերը Արևմուտքից կախվածություն չունենալու համար: Ռուսաստանի Դաշնությունն այսօր հայտարարել է Եվրոպայի Խորհրդից դուրս գալու մասին: Իհարկե մինչ այդ էլ Ուկրաինա ներխուժումից հետո Եվրոպայի խորհուրդն էր կայացրել ՌԴ անդամությունը սառեցնելու որոշում: Այժմ Մոսկվան հայտարարում է խորհրդից դուրս գալու մասին:

Դատելով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների մասշտաբից և բնույթից, ինչպես նաև ՌԴ արձագանքից, մեծ է հավանականությունը, որ ականատես ենք ավելի խորքային ու երկարաժամկետ մի խաղի: Ընդ որում, ամեն ինչ լավ կլիներ, եթե ավարտվեր ականատեսությամբ: Մենք նաև կամա, թե ակամա լինելու ենք այդ խաղի մասնակից որևէ փուլում և որևէ տրամաբանությամբ: Եվ այստեղ իհարկե Ռուսաստանի արտգործնախարարի արտահայտությունները տալիս են մտորելու տեղ, թե ինչ կանի Մոսկվան հետխորհրդային այն գոտիներում, որոնք իր համար դիտարկում է կենսական: Մոսկվան կգնա նաև այդ գոտիներում գտնվող պետություննե՞րը Արևմուտքից անջատելու տարբերակով, թե՞ այդուհանդերձ կկենտրոնանա ռուսական «ինքնաբավության» խնդրի վրա, չփորձելով ավելորդ բեռ ստանձնել այլ երկրների «ներառումով»:

Հավանականությունը մեծ է, որ սկզբնական փուլում առնվազն Ռուսաստանը կմնա «ընդգրկուն»  հավակնություններից ձեռնպահ, մինչ կփորձի կարգավորել իրավիճակը հենց Ռուսաստանի ներսում: Ինչ կլինի դրանից հետո, դա արդեն բավականին անորոշ և անկանխատեսելի է, ինչպես Ուկրաինա ներխուժման հավանականության հարցն էր: Համենայնդեպս, կա թերևս ոչ շատ տևական, սակայն որոշակի ժամանակ՝ անցանկալի, վատթար սցենարային տարբերակի պատրաստվելու համար, անկախ դրա հավանականությունից:  Ընդ որում, պատրաստվելը թերևս պետք է ենթադրի նաև բովանդակային մշակումներ՝ Ռուսաստանի և Արևմուտքի հետաքրքրությունների նվազագույն այնպիսի համադրելիություն ունենալու առաջադրանքի շրջանակում, որը թույլ կտա Հայաստանը զերծ պահել «ինքնաբավության» ռուսական հավակնություններից: Իհարկե իրադարձությունների զարգացման այդ սցենարը թերևս ամենևին ամենահավանականը չէ: Առավել շոշափելի ուրվագծեր կառաջանան ուկրաինական տիրույթում ռազմական փուլի ավարտից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում