Ժամանակն է ազատվենք ռուսական իմպերիայից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, հավելելով, որ Հայաստանի կենսական տարածքը խեղդվում է․«Իմպերիայից պետք է ազատվել: Հոգնած ու բզկտված վիճակում ենք․ աշխարհը մեզ հասկանում է, պետք է կողմնորոշվենք»:
Վարդանյանի կարծիքով՝ Հայաստանը ծանր վիճակում է հայտնվել երկրում գործող որոշ ուժերի պատճառով․ «Հայաստանին Ռուսաստանը վերաբերել է որպես արվարձանի: Մեր անվտանգությունը ՌԴ ենթակայության տակ է․ պետք է ինտեգրվենք համաշխարհային մեծ ընտանիքին: Ժամանակներ են փոխվել․ իրավունք չունենք այլ աչքերով նայել աշխարհին»: