Tuesday, 03 10 2023
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան
Իրավազորությունը ճանաչելու դեպքում ՀՀ-ն պարտավորվելու է ողջ ծավալով համագործակցել ՄՔԴ-ի հետ
ՌԴ նախագահի ձերբակալման հետ կապված աղմուկը Հայաստանում ուռճացված է. Վահե Գրիգորյան
Հռոմի ստատուտի վավերացումից օգտվելու է հայ ժողովուրդը. Վահե Գրիգորյան
Հակարիի կամրջի մոտ կտրել են աջ ականջ

Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ռուս խաղաղապահներն այստեղ չմնան, որ մեզ հոշոտեն․ Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը ՌԴ ՊՆ-ին կոչ է արել չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանում գոյություն չունեցող վարչատարածքային միավոր անվանումը»  և նույնիսկ սպառնացել, թե դա կարող է բարդացնել ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու իրավիճակը։ Այս հայտարարությունն ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակներ է հետապնդում։

-Այդ հայտարարությունը ցույց է տալիս Ադրբեջանի բուն էությունը և ոչ մի  բան այստեղ ընդհանրապես չի փոխվել։ Նույն Ադրբեջանն է, նույն ահաբեկչական գործելաոճը, նույն հայատյացությունը, որը գնալով էլ ավելի շատ այլասերված դրսևորումներ է ստանում։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ բառը չօգտագործելուն,  ապա դա պարզապես ծիծաղելի է։ Ես չեմ հասկանում՝ նրանք 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագիրը չե՞ն կարդացել։ Իրենց նախագա՞հն է չէ ստորագրել և այնտեղ պարզ գրված է Լեռնային Ղարաբաղ։ Հիմա ես չեմ հասկանում՝ Ալիևի դե՞մ են դուրս գալիս, թե Ալիևն ինքն է իր դեմ դուրս գալիս։ Այդպես է ստացվում՝ իրավական ու քաղաքական տեսանկյունից։ Ի՞նչ է նշանակում՝ Լեռնային Ղարաբաղ անվանումը մի օգտագործեք, հո իրենց ասելով չէ՞, առավել ևս, որ այդ նույն փաստաթղթում դա գրված է։

-Ռուս խաղաղապահների մասին  հիշատակումը ինչ-որ ենթատեքստ կարո՞ղ է ունենալ։ Մենք անընդհատ տեսնում ենք Բաքվից ակնարկներ նրանց տեղակայման ժամկետը չերկարաձգելու հետ կապված։ Սա է՞լ է այդ համատեքստում արվում։

-Իհարկե Ադրբեջանի համար իդեալական կլինի, որ ամեն ինչ անեն, որ նրանք այստեղ չմնան, որ մեզ հոշոտեն։ Մի  վայրկյան անգամ չեն վարանելու։ Բայց խնդիրն այն է, որ ես համոզված եմ, որ պայմանագիրը երկարաձգվելու է, որովհետև  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ։ Եվ քանի կարգավորված չէ՝ այլ տարբերակ չկա։

-Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ու դրանց հնարավոր  արդյունքները ռուս խաղաղապահների այստեղ մնալու հարցում դերակատարում կարո՞ղ են ունենալ։

Ադրբեջանի ու Թուրքիայի ապակառուցողական քայլերի պատճառը հայատյացությունն ու ռուսատյացուցությունն է։ Սա է նման քայլերի պատճառը, բայց առիթները տարբեր են։ Իհարկե Ուկրաինան մի առիթ է, որն իրենք փորձում են օգտագործել։ Գիշեր-ցերեկ աղոթում են, որ Ռուսաստանը մասնատվի։ Թող որևէ մեկն իլուզիաներով չտառապի, այդ ժամանակ Երևանն էլ են արյունի մեջ թաղելու։

-Իսկ Ռուսաստանն այդ երկրների քաղաքականությունից համապատասխան հետևություններ կանի՞ հօգուտ մեզ։

-Ցանկացած նորմալ  ու կայացած երկիր, որտեղ կա կայացած համակարգ ու այդ համակարգում հայրենասեր պրոֆեսիոնալներ են ընդգրկված, իհարկե հետևություններ արվում են։ Բայց  թե այդ հետևությունները ինչպիսի ընթացք կստանան՝ բազմաթիվ խնդիրներից ու գործոններից է կախված։ Ինձ թվում է՝ նաև մեր պահվածքից։ Հետևություններ անելու են, ի գիտություն են ընդունելու, թե հետո  ինչ քայլեր կլինեն՝ կախված է շատ ու շատ գործոններից։ Այդ թվում ՝նույն Ադրբեջանի, մեր պահվածքից և այլն։

-Մինչ այժմ կարծես չեզոք դիրքորոշում ունենք, դա բավարա՞ր է։

-Ես Հայաստանի Հանրապետության տեղը չեմ ուզում խոսել։  Մենք ողջունել ենք  Լուգանսկի ու Դոնեցկի ճանաչումը։ Սա էլ է ազգերի ինքնորոշման իրավունքն է, այդ մարդիկ  ել են տառապում։ Ավելին՝ մենք նույնիսկ մարդասիրական օգնություն ենք ուղարկել Դոնբասի ու  տեղի ունեցող գործընթացներից տուժած այլ մարդկանց։ Սա մեր մարդասիրական պատասխանն է, իսկ ի՞նչ էր անում պաշտոնական Կիևը։ Մշտապես Ադրբեջանին զենք ու զինամթերք էր ուղարկում, որոնք Արցախում մահ էին սփռում, վարձկաններ էր ուղարկում։

-Կի՞ևն էր վարձկաններ ուղարկում։

-Իհարկե։ Քանի՞ վարձկան է եկել առաջին պատերազմի ժամանակ և այլն։ Կապ չունի նույն այս երրորդ պատերազմի ժամանակ՝ ինչքան զենք են ուղարկել։

-Զենք նաև Մոսկվան էր վաճառել  Ադրբեջանին՝ դեռ նախքան պատերազմը։

-Եթե դուք  պաշտպանում եք Ուկրաինային՝ Աստված  ձեզ հետ, ես ասում եմ՝ այն,ինչ կա։ Բայց մենք մահ չենք սփռում, զենք չենք ուղարկում այնտեղ։ Սա մեր պատասխանն է մարդասիրական ձևով։ Սա քաղաքակրթական մեր որակի տարբերությունն է։ Թող ոչ մեկ չնեղանա  կամ թարս չնայի։ Դա մարդասիրական մոտեցում է ու մենք դրա կողմնակիցն ենք։ Մենք ընդհանրապես որևէ ժողովրդի նկատմամբ չպետք է վատ տրամադրվենք, այդ թվում՝ նույն Ադրբեջանի։ Ժողովուրդը չի լինում լավ կամ վատ, պետություններն են լինում լավ կամ վատ։ Մենք Դոնբասի անկախությունը ողջունել ենք ու դա մեր հասարակության գերակշիռ մեծամասնության կարծիքն է։ Ուղարկում ենք մարդասիրական օգնություն։ Այս ծանր իրավիճակում գտնվելով՝ մեզանից կտրում ենք, որովհետև այդ մարդիկ  էլ  շատ ծանր վիճակում։ Գթասրտությունն ու եղբայրությունը միայն կենացներով չի արտահայտվում։

-Իսկ Ձեր քայլերը կգնահատվե՞ն։

-Լավությունը պետք է անես՝ անկախ նրանից, գնահատվու՞մ է, թե՞ ոչ։ Մարդիկ կարիքի մեջ են։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում