Այս իրավիճակը Հայաստանի համար հղի է ռիսկերով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը կարծում է, որ ռուս-ուկրաինական ճակատում հավանական զարգացման դեպքում Բաքուն կդիմի ագրեսիվ գործողությունների. «Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է լարել իրավիաճկը: Չպետք է բացառել Ադրբեջանի արկածախնդրությունը: Գարուն է, մենք պետք է ձեռնամուխ լինենք դիրքային բարելավումներին: Բաքվի անհանգստությունը պետք է լինի միայն այն, որ Թուրքիան Հայաստանի հետ հաստատի առանց նախապայմանների հարաբերություններ»: