Մեծ Բրիտանիան, հետևելով ԱՄՆ-ին, պատրաստ է հայտարարել ռուսական նավթի ներմուծման արգելքի մասին, հաղորդում են BBC-ի թղթակիցները։
Սպասվում է, որ այսօր համապատասխան հայտարարությամբ հանդես կգան ԱՄՆ նախագահ Բայդենը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Նախնական տվյալներով՝ արգելքը փուլ առ փուլ կներդրվի առաջիկա ամիսներին և չի տարածվի ռուսական գազի վրա։