Արևմուտքի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկը՝ «Շելը» միանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման պատճառով: Բրիտանա-հոլանդական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնելու է ռուսական նավթի և գազի գնումները, փակելու է իր լցակայանները, ինչպես նաև ավիացիոն վառելիքի և քսանյութերի արտադրությունը Ռուսաստանում:
«Shell»-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, ընկերությունը «փուլային կարգով» հրաժարվելու է ռուսական բոլոր ածխաջրածիններից՝ ներառյալ հում նավթը, նավթամթերքները, բնական գազը և հեղուկացված գազը:
Մարտի 5-ին էլ «Shell» ընկերությունը Twitter-ի իր էջում հայտարարություն էր տարածել՝ բացատրելով Ռուսաստանի Դաշնությունից հում նավթ գնելու պատճառները։