Tuesday, 23 04 2024
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում

Դեֆոլտը կարող է կործանարար լինել ՌԴ-ի, ինչպես նաև ՀՀ տնտեսության համար

«Առաջին լրատվականի» հարցերին պատասխանել է տգթ, «Ամբերդ» հետազոտական կետրոնի փորձագետ  Հայկ Բեջանյանը 

Ռուսաստանի տնտեսության դեֆոլտի հավանականությունն ինչպե՞ս եք  գնահատում: Եթե դեֆոլտի ենթարկվի  ռուսական տնտեսությունը, ի՞նչ կլինի Հայաստանի տնտեսության հետ։

 Երկրի կողմից դեֆոլտի մասին հայտարարելը նշանակում է, որ այդ երկիրն այլևս չի կարողանում կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները և կորցնում է իր վճարունակությունը։ Ինչպես արդեն նշեցի 2014-թ-ի Ղրիմի դեպքերի հետևանքով ՌԴ դեմ կիրառված պատժամիջոցների արդյունքում այս երկիրը բավականին դիմադրողականություն է ձեռք բերել, սակայն այս անգամ ամեն ինչ այլ կերպ կարող է զարգանալ։ Բավական է միայն նշել, որ ՌԴ կենտրոնական բանկի պահուստները որոնք գնահատվում են շուրջ 650 միլիարդ դոլար, շուրջ 60 տոկոսով սառեցվել են, իսկ մնացած մասը հիմնականում ոսկով ակտիվներն են, որոնց փոխարկումը ևս այս պահին իրատեսական չէ։ Այս պատժամիջոցները գործնականում զրկել են ՌԴ-ին ներդրումներ անելու հնարավորությունից և ապագայում կարող են հանգեցնել նաև պարտքային պարտավորությունների կատարման խնդիրների։ Եվ եթե փորձենք կանխատեսել դեֆոլտի տեղի ունենալու հավանականությունը, ապա շատ բան կախված է նրանից, թե որքան կերկարեն այս պատժամիջոցները։

Ինչ վերաբերվում է դեֆոլտի հնարավոր ազդցություններին, ապա պատմության մեջ դեֆոլտի բազմաթիվ նախադեպեր են եղել, և երկրները տարբեր կերպ են հաղթահարել իրավիճակը, սակայն բոլոր դեպքերում դրանք ծանր հետևանքներ են ունեցել տնտեսության վրա, իսկ եթե հաշվի առնենք Ռուսաստանի շուրջ այժմ տիրող իրավիճակը, ապա դեֆոլտը կարող է կործանարար լինել ՌԴ տնտեսության համար, ինչը անհետևանք չի լինի նաև ՀՀ տնտեսության համար։ Ավելի կոնկրետ գնահատականներ այս պահին տալ չենք կարող,ավելին՝այսքան անորոշ վիճակում ճիշտ չէ, քանի որ  հայտնի չէ՝ կլինի՞ թե՞ ոչ,ի՞նչ ծավալով ու ձևաչափով կլինի, հատկապես ո՞ր ուղղությունները կտուժեն:

Հայաստան փոխանցվող գումարների գլխավոր աղբյուր հանդիսացող Ռուսաստանի արժույթի անկման, շարունակվող պատժամիջոցների համայնապատկերին այդ փոխանցումներով ապրող հայ ընտանիքներն ի՞նչ չափով կտուժեն և  ընդհանրապես Հայաստանի տնտեսական զարգացումների  վրա ինչպիսի՞ ազդեցություն կունենան:

 Ռուբլու փոխաարժեքի անկումն ուղիղ կերպով կազդի այն տնային տնտեսությունների սպառման ծավալների վրա, որոնց եկամտի հիմնական աղբյուրը հանդիսանում են տրանսֆերտները։ Սա կհանգեցնի նաև այդ մարդկանց կողմից գնվող ապրանքների և ծառայությունների կրճատման, իսկ եթե հաշվի առնենք, որ սպառումը մեր ՀՆԱ-ի հիմնական բաղադրիչներից մեկն է, ապա այս փոփոխությունը կհանգեցնի նաև մեր ՀՆԱ-ի առնվազն աճի դանդաղմանը՝ դրանից բխող մնացած տնտեսական զարգացումներով։

Ինչ վերաբերվում է ազդեցության քանակական գնահատականներին, օրեր առաջ հրապարակել էինք այդպիսի վերլուծության մի փորձ, որի շրջանակներում, հիմնվելով Ամբերդ հետազոտական կենտրոնի մեր հետազոտւթյունների վրա, գնահատել ենք ՌԴ տնտեսության հավանական զարգացումները և դրանց ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա։ Այդ գնահատումների համար հիմք էին հանդիսասցել 2014թ-ին Ղրիմի դեպքերով պայմանավորված պատժամիջոցները և դրանց ազդեցությունը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մինչև 2014 թվականը ՌԴ տնտեսությունը աճել է զարգացող երկրների տնտեսական զարգացումներից ավելի արագ տեմպերով/0,4 տոկոսային կետ/, իսկ 2014թ-ի պատժամիջոցներից հետո այդ տարբերությունը դարձել է բացասական և պակաս է եղել զարգացող երկրների աճից 1,4 տոկոսային կետով։ Երբ այս  1,8 տոկոսային կետով դանդաղումը տարբեր մեխանիզմներով փոխանցվում է մեր տնտեսությա մեջ, ամենամեծ հարվածը կրում են օտարերկրյա ուղղակի ներդրումները և դեպի ՀՀ դրամական փոխանցումները, որոնց ամենամեծ աղբյուրը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնությունն է։ Զգալիորեն տուժում է նաև արտահանումը, ինչպես նաև վատթարանում է ընդհանուր տնտեսական միջավայրը, ինչը տեսանելի է վարկավորման և անշարժ գույքի գների զարգացումներում։ Շոկը հանգեցնում է նաև դրամի որոշակի արժեզրկման։ Այս զարգացումները բնականաբար դանդաղեցնում են նաև տնտեսական աճը՝ շոկի մեր ընտրած չափի դեպքում 0.6%-ային կետով։  Այս գնահատականները 3 տարվա հորզիոնում միջին ազդեցություններին են վերաբերում, և կարող են ավելի մեծ լինել սկզբնապես՝ այնուհետև մեղմանալով։

Պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ այժմ կիրառվող պատժամիջոցները իրենց ծավալներով անհամեմատ ավելի մեծ են քան 2014թ-ին, հետևաբար ազդեցությունը ևս ավելի մեծ կլինի։ Իհարկե, կարելի է նաև որոշ դրական ակնկալիքներ ընդգծել, հատկապես հաշվի առնելով վերջին օրերին արձանագրված մարդկանց ներհոսքը մեր երկիր, սակայն դրանց ծավալների և տնտեսական ազդեցությունների մսին դեռևս վաղ է գնահաականներ հնչեցնել։

Բիզնեսի, հատկապես ներմուծողների համար դոլարի բարձրացումը և ռուբլու անկումը ի՞նչ բացասական ազդեցություն  կունենա, նույնը վերաբերում է նաև դոլարային վարկեր ունեցող քաղաքացիներին։ Այս առումով  ի՞նչ կանխատեսումներ կան։

Փոխարժեքի տատանումների նկատմամբ առավել գերզգայունը արտաքին առևտրարջանառության մասնակիցներն են, և դոլարի արժևորումը բացասաբար է ազդում ներմուծողների և նաև սպառողների վրա։ Դոլարի թանկացմամբ նախ և առաջ բարձրանում է ներմուծվող ապրանքի արժեքը, ինչը ստիպում է ներմուծողներին բարձրացնել նաև վաճառքի գները, որպեսզի պահպանեն իրենց շահութաբերությունը։ Այս թանկացումները եթե չի ուղղորդվում բնակչության եկամուտների աճով, հանգեցնում է սպառման կրճատման, իր հերթին հանգեցնելով տնտեսական ակտիվության նվազեցման։ Նույնը վերաբերվում է նաև դոլարային վարկեր ունեցող քաղաքացիներին, որոնց հիմնական եկամուտը դրամով է։ Դոլարի արժևորմամբ դրամական արտահայտությամբ թանկանում է նաև նրանց ունեցած վարկային պարտավորությունները, որը նրանք ստիպված են կատարել ի հաշիվ այլ ծախսերի կրճատման, որն էլ դարձյալ հանգեցնում է սպառման կրճատման և դրանից բխող այլ բացասական զարգացումների։ Այս տրամաբանության ծայրահեղ սցենարը այն է, որ արժևորումը այնքան մեծ լինի, որ դրամային եկամուտը չբավարարի արտարժութային պարտավորությունները կատարելու համար։ Այդպիսի զարգացումը, իհարկե, կհանգեցնի կորուստների և տույժերի, սակայն վերջին շրջանի դրամի փոխարժեքի վարքագիծը առնազն այս պահի դրությամբ նման կտրուկ անհանգստության տեղիք չի տալիս։

 Վերջին տարիներին  զգալիորեն աճել է Միացյալ նահանգներից  գումարների փոխանցման  կշիռը։ Մյուս կողմից՝ ռուբլուն հակառակ՝ բարձրանում է  դոլարի ինքնարժեքը:  Այս առումով ինչ-որ դրական ազդեցություն սպասելի՞ է:

 Դոլարի փոխարժեքի բարձրացումը պայմանավորված է հիմնականում այդ արժույթի նկատմամբ եղած վստահության մակարդակով, այդ իսկ պատճառով ընդունված է դոլարը, նաև եվրոն համարել ամուր արժույթներ։ Այսօր տիրող բարդ ռազմաքաղաքական իրավիճակը տնտեսվարող սուբյեկտների մոտ որոշ անորոշություններ է առաջացրել, ինչն էլ ստիպել է նրանց փոխակերպել ակտիվները որևիցե ամուր արժույթով այսպես կոչված «ապահովագրելով ռիսկերը»։ Սա հանգեցրել է դոլարի նկատմամբ պահանջարկի ավելացման և արժևորման։

Վերջին տարիներին բավականին կրճատվել է մեր երկրի կախվածությունը արտաքին տրանսֆերտներից, նաև տրանսֆերտների մեջ կրճատվել է ՌԴ մասնաբաժինը ի շնորհիվ ԵՄ և ԱՄՆ կշիռերի ավելացման։ Այս դիվերսիֆիկացումը հնարավորություն է տվել մեզ նվազեցնել այս առումով կախվածությունը ՌԴ տնտեսական զարգացումներից և ռուբլու փոխարժեքի տատանումներից։  Ինչ վերաբերվում է փոխարժեքի տատանումներով պայմանավորված դրական սպասելիքներին, ապա դեռևս վաղ է այդ մասին խոսել, քանի որ ռուբլու անկման և դոլարի արժևորման տեմպերը համադրելի չեն։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում