Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ալիևի մոսկովյան լռության հայկական «հոգսը»

Ադրբեջանը տեղեկություն է տարածել հայկական զինուժի անկանոն կրակահերթի մասին, որ իբրև թե եղել է Արցախում և Նախիջևանի սահմանին: Հայաստանի ՊՆ-ն ու Արցախի պաշտպանական բանակը հերքել են այդ տեղեկությունները, նշելով, որ հայկական զինուժը չի խախտել հրադադարը  և ադրբեջանական կողմը տարածում է ապատեղեկատվություն: Ադրբեջանը այդ առնչությամբ ապատեղեկատվություն տարածում է արդեն շաբաթներ, որոշակի պարբերականությամբ: Միաժամանակ, ապատեղեկատվություն տարածելով հանդերձ ադրբեջանական կողմը ինքն է խախտել հրադադարը, ըստ էության ահաբեկչական գործելաոչ վարելով Արցախի հետ շփման գծում գտնվող բնակավայրերի, մասնավորապես Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչների հանդեպ, իսկ նախօրեին էլ ադրբեջանցիները խախտել էին հրադադարը Նախիջևանի սահմանին՝ Երասխի հատվածում, ինչի հետևանքով զոհվել էր հայ զինծառայող:

Շղթան, որով Ադրբեջանը տարածել է ապատեղեկատվություն և զուգահեռ ինքն էլ խախտել հրադադարը, խոսում է այն մասին, որ ադրբեջաննցիների այդ գործողությունները տարերային կամ զուտ դիրքային իրավիճակից բխող իրողություններ չեն, այլ թերևս քաղաքական հրահանգավորում ունեցող գործողություններ: Դրանք թերևս պայմանավորված են այն երկիմաստ վիճակից, որում հայտնվել է Իլհամ Ալիևը Պուտինի հետ մոսկովյան հռչակագիրը ստորագրելուց հետո, որը նախորդեց Ուկրաինայի ուղղությամբ ռուսական զինուժի մասշտաբային գրոհին: Այն, որ Ալիևն այդ թուղթը ստորագրել է պարտադրված, վկայում է թերևս նախօրեին տեղի ունեցած միջադեպը, արդեն ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին այլ ռուս-ադրբեջանական «սահմանագծին», որը փաստացի անցնում է նաև Արցախով, իհարկե ռազմա-քաղաքական իմաստով:

Ադրբեջանի ՊՆ-ն վրդովմունք էր հայտնել այն կապակցությամբ, որ Ռոււսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացնելով Ուկրաինայի ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներ մարդասիրական օգնություն մատակարարելու զեկույց, նշել էր, որ ավելի քան 14 տոննա մարդասիրական օգնություն էլ ուղարկվել է Լեռնային Ղարաբաղից: Հարցն այստեղ օգնոության ծավալը չէ անշուշտ, այլ Լեռնային Ղարաբաղի մատնանշման փաստը:

Ադրբեջանցիները հայտարարել էին, թե չկա Լեռնային Ղարաբաղ: Ամբողջ հարցը այն է սակայն, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածության, հետևաբար Լեռնային Ղարաբաղի գոյության ու խնդրի առկայության մասին Ռուսաստանը խոսել է Պուտինի մակարդակով՝ հենց Ալիևի հետ հանդիպմանը, փետրվարի 22-ին Մոսկվայում: Եվ Ալիևը լսել է ու լռել: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Արցախի շփման գծում, այդ լռությունից հետո «բռունցք թափ տալն» է, որը սակայն Ռուսաստանին իհարկե չի հետաքրքրում և Հայաստանի ու Արցախի անվտանգային խնդիրն է, որը պահանջել ու պահանջում է մի կողմից գերզգոնություն, մյուս կողմից պաշտպանական համակարգի ուժեղացում: Ադրբեջանը չունի մասշտաբային սրացման գնալու քաղաքական հնարավորություն, բայց մանր սադրանքները նրան տրված «քարտ-բլանշ» են, որը կանխելը միմիայն հայկական կողմի հոգսն է, թե քաղաքական, թե պաշտպանական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում