Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես են ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն փոշիացնում ռուսական ֆուտբոլը

ՖԻՖԱ-ն երեկ ընդունվեց ևս մեկ որոշում, որը կարող է վերջնականապես փոշիացնել ռուսական ֆուտբոլը։ Պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով ֆուտբոլային գերատեսչությունը Ռուսաստանում ելույթ ունեցող օտարերկրացի խաղացողներին թույլատրել է միակողմանիորեն խզել պայմանագրերն ակումբների հետ։ Մասնավորապես, ռուսական թիմերում հանդես եկող լեգեոներների ինչպես նաև մարզիչների Ռուսաստանից հեռանալու գործընթացը հեշտացնելու համար, ընդունվել է հետտևյալ օրենքը․ Ռուսաստանի ֆուտբոլային միության հովանու ներքո հանդես եկող ակումբների հետ մինչև մարտի 10-ը փոխադարձ համաձայնության չգալու պարագայում, արտասահմանցի խաղացողներն ու մարզիչները իրավունք կունենան միակողմանիորեն կասեցնել իրենց աշխատանքային պայմանագրերը ՌՖՄ-ին առնչվող ակումբների հետ մինչև Ռուսաստանում մրցաշրջանի ավարտը՝ 2022 թ. հունիսի 30-ը։ Փետրվարի 28-ին պայմանավորված ռուսական զինված ուժերի Ուկրաինա ներխուժմամբ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի համատեղ ոևոշմամ Ռուսաստանի ազգային հավաքականը զրկվել էր միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին չեն մասնակցի նաև ռուսական ակումբները և տարբեր տարիքային հավաքականները։

Ավելի վաղ ՈւԵՖԱ- որոշում էր կայացրել խզեը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը բոլոր մրցաշարերում։ Համագործակցությունը խզելու որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես և վերաբերում է բոլոր պայմանավորվածություններին, ներառյալ Չեմպիոնների լիգային, ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ազգային մրցումներին և Եվրո 2024-ին:«Գազպրոմը» Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավորն էր 2012 թվականից։ Անցյալ տարի ընկերությունը նոր պայմանագիր էր կնքել ՈւԵՖԱ-ի հետ մինչև 2024 թվականը։ «Գազպրոմը» ստացել էր հովանավորչական իրավունքներ 2024 թվականի Եվրոպայի առաջնության, այդ մրցաշարի որակավորման փուլի և 2021 և 2023 թվականների Ազգերի լիգայի եզրափակիչ փուլերի համար։ Կարծում ենք պարզ է, ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի բավական կոշտ որոշումից հետո Ռուսաստանում հանդես եկող լեգեոներների մեծ մասը կհեռանա։ Ռուսաստանում այս պահին խաղալու որևէ հեռանկար չկա։ Օրատրեկրացի ֆուտբոլիստները մնալով Ռուսաստանում կզրկվեն միջազգային ասպարեզում հանդես գալու հնավարությունից։ Ռուսական ակումբներն իրենց հերթին ուղղակի չեն կարողանա պահել և վարձրատրել բարձրակարգ արտասահմանցի ֆուտբոլիստների։Նշենք, որ ռուսական բոլոր ակումբները իրենց գործունեությամբ եկամուտ չեն ապահովում, այլ սնվում են գլխավոր հովանավորների միջոցներով։

Օրինակ Սանկ Պետերբուգի գլխավոր հովանավորը «Գազպրոմն» է, իսկ Մոսկվայի «Սպարտակինը»՝ «Լուկօիլ» նավթային ընկերությունը։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով նշված ընկերություններըն ահռելի կորուստներ են կրել։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթ են ունենում 399 ֆուտբոլիստներ, որոնցից 132-ը լեգեոներներ են։ Բոլոր ֆուտբոլիստների տրենասֆերային ընդհանուր արժեքը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար։ Արդեն իսկ պարզ է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ռուսական ակումբներում հանդես եկող լեգեոներների նկատմամբ կսկսվի որս։ Այլ իրավիճակում են Ռուսաստանի ազգային թիմի և ընդհանրապես ռուսական անձնագիր ունեցող ֆուտբոլիստները։Հավանականությունը մեծ է, որ նրանք խնդիրներ կունենան Եվրամիության ակումբներ տեղափոխվելու գործըթացում։ Բացառված չէ, որ ռուսաստանցի շատ ֆուտբոլիստներ ցանկություն կհայտնեն հանդես գալու հայկական թիմերում։ Ռուսաստանում շատ են ռուսական անձնագրեր ունեցող հայազգի ֆուտբոլիստները։

Քիչ չեն նաև հայ ֆուտբոլիստները, որոնք ելույթ են ունենում Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում։ Եվս մեկ անգամ նշենք, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ունի հիանալի հնարավորություն մեր հայրենակիցներին այսպես ասաց մոբլիզացնելու։ Նրանց գալուստը կարող է էապես բարձրացնել մեր հավաքական թիմերի խաղի որակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում