Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Հայ-ամերիկյան ռազմավարական «կռվանը»

Մարտի 7-ին տեղի է ունեցել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ձեւաչափի շրջանակում առցանց խորհրդակցությունների հերթական նիստը, որում հայկական համանախագահը եղել է արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԱՄՆ համանախագահողը եղել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի Բյուրոյի Կովկասի հարցերի գրասենյակի ղեկավար Լաուրա Հոկլան: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի ժողովրդավարության աջակցմանը, նաեւ տնտեսական, էներգետիկ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցությանը վերաբերող հարցերի շրջանակ:

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ձեւաչափը միջազգային նոր իրավիճակում առավել կարեւոր նշանակություն ստացող գործընթաց է, որի կարեւորությունը դժվար էր գերագնահատել անգամ մինչեւ ուկրաինական խնդրի շուրջ ներկայիս թեժ զարգացումները: Այժմ ռազմավարական երկխոսությունը ստանում է ավելի մեծ նշանակություն, եթե իհարկե հաջողվի առարկայորեն կապիտալիզացնել այդ նշանակությունը երկկողմ արդյունավետ ու հեռանկարային ծրագրերով: Ինչ խոսք, ինքնին փոխադարձ շփումները եւ աշխատանքը արդեն իսկ ունեն կարեւոր իմաստ, սակայն հայ-ամերիկյան հարաբերությունը վաղուց պետք է բարձրացնել նոր հարթություն, որովհետեւ նախորդ երեք տասնամյակը այդ խոսակցությունների եւ շփումների շրջան էր, հետեւաբար ընթացիկ տարում նշելով հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերության հաստատման 30-ամյակը, անհրաժեշտ է այդ սահմանագիծը նշանավորել հարաբերությունների նոր բովանդակության շրջանի մեկնարկով: Իսկ այդ հարցում իհարկե կարեւոր դերակատարում պետք է ունենան թե պետական խողովակները, թե նաեւ մասնավոր տիրույթում գործող սուբյեկտները, այդ թվում մասնավորապես նաեւ ամերիկահայ շրջանակները, որոնք ունեն երկկողմ հարաբերության խորացման շահագրգռություն: Ի վերջո, երբ խոսվում է հայ-ամերիկյան հարաբերության ռազմավարական հեռանկարի մասին, այստեղ պետք է չէ անպայմանորեն դիտարկել առավելապես միջպետական «գիծը» կամ իրավիճակը գնահատել ու չափել միայն դրանով:

Բանն այն է, որ այդ «գիծը» ենթակա է բազմաթիվ նուրբ շերտերի ու գործոնների, ի տարբերություն ամերիկահայության «գծի», որտեղ անշուշտ կա շատ ավելի մեծ ճկունության հնարավորություն: Մի բան, որն առավել քան էական հատկանիշ է միջազգային դիմակայության այն կոշտ ռեժիմի պայմաններում, որ ձեւավորվել է ուկրաինական հարթության վրա եւ իր ազդեցությունն է թողնում եւ ռիսկեր ձեւավորում տարբեր այլ ուղղություններով: Հայ-ամերիկյան հարաբերության զարգացման ու խորացման առումով, գործնական, իրատեսական հարթության վրա ամենամեծ բացը թերեւս այստեղ է՝ հայկական ռեսուրսի փոխադարձ կոոպերացիայի ցածր մակարդակը: Ընդ որում, խոսքը այստեղ ենթակա չէ լոկ քանակական չափման: Խնդիրը տվյալ պարագայում նաեւ բովանդակային, ռազմավարական մասշտաբն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում