Այս պատերազմով Մինսկի խումբը ոչ ևս է․ Հայաստանը պետք է ինչ-որ բան հայթայթի Ֆրանսիայի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ֆրանսաբնակ լրագրող, արևելագետ Տիգրան Եգավիանը, հավելելով, որ Ֆրանսիայից չպետք է շատ բան ակնկալել, տագնապալի վիճակ է:
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Ֆրանսիա վաղվա այցին, մեր բանախոսը հայտնեց,որ Փաշինյանի փարիզյան այցի ընթացքում քաղաքական հարց չի քննարկվելու, այս հրավերը ավելի շատ կապված է Ֆրանսիայում նախագահական ընտրությունների հետ․ «Ընտրություններից առաջ Մակրոնը պրոակտիվ դիվանագիտություն է տանում և Փաշինյանի այցը ցուցադրական բնույթ ունի»,-ասաց Եգավիանը: