Friday, 19 04 2024
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

Շատերը ՌԴ-ից իրենց բիզնեսը բերում են Հայաստան, հարկերը կմտնեն ՀՀ բյուջե. Եթե մենք չօգտվենք, Ադրբեջանը կօգտվի

Ռուս-ուկրաինական պատերազմը ռուսաստանցիների շրջանում մեծացրել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը։ Այս օրերին ամեն քայլափոխի տեսնում ենք սլավոնական արտաքինով մարդկանց։ Նրանց մի մասը հետաքրքրված է Հայաստանում քաղաքացիություն ձեռք բերելու, մյուս մասը՝ աշխատանք գտնելու խնդրով։ Մի մասն էլ նշում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու հայտ են ներկայացրել, որ կարողանան ՀՀ անձնագրով իրենց գործարքները կատարել՝ խուսափելով պատժամիջոցներից:

Այս առնչությամբ, Ռուսաստանի հայ փաստաբանների ԱՐՄՌՈՍՍ ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր շատ որակյալ մասնագետներ կան, մասնավորապես, ՏՏ ոլորտի աշխատողները, որ ուզում են օգտվել ԵԱՏՄ շուկայից և աշխատել Հայաստանի շուկայում ևս. «ՏՏ ոլորտի աշխատողների շրջանում շատ մեծ հետաքրքրություն է առաջացել Հայաստանի նկատմամբ: Այո, կան նաև անձինք, որոնք ցանկություն ունեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, բայց դա չի նշանակում, որ նրանք հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից: Նրանց աշխատանքի բնույթն այնպիսին է, որ միջազգային սփռվածություն ունի և հիմա նրանք որոշել են օգտվել այն ծառայություններից, որոնք Հայաստանի շուկան տրամադրում է:

Մյուս կողմից Ռուսաստանն ինքը այդ ոլորտի աշխատողների վերաբերյալ օրենսդրական մեծ փաթեթ է ընդունել՝ նրանց համար մեծ արտոնություններ սահմանելով: Մասնավորապես, թեթևացրել է նրանց հարկային բեռը, ազատել է պարտադիր զինծառայությունից: Ռուսաստանը նախկինում էլ, հիմա առավել ևս ունի այդպիսի մասնագետների կարիքը: Այդուհանդերձ, այս պահին տեսնում ենք, որ այդ մասնագետների հոսքը դեռ կա դեպի Հայաստան: Հիմնականում այդ հոսքը կապված է հաշվարկների հետ, որ Հայաստանի միջոցով ավելի հեշտ է աշխատել միջազգային հարթակներում, քան Ռուսաստանի միջոցով, քանի որ ՌԴ-ն գտնվում է պատժամիջոցների տակ»,-ընդգծեց Կիրակոսյանը:

Հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակում սկսվում է Ռուսաստանի հայերի հոսք դեպի Հայաստան, նա պատասխանեց. «Այստեղ էլ յուրահատուկ է դրությունը, չի կարելի ընդհանուր մի որակով, քանի որ ամեն մեկն իր համար որոշում է ընդունում: Մարդիկ, որոնք Ռուսաստանում հիմնավորված են, ունեն աշխատանք և դրա բնույթն այնպիսին է, որ պետք է ՌԴ-ում գտնվեն մշատական, կմնան: Կարծում եմ՝ Հայաստան վերադառնում են նրանք, որոնք այստեղ հիմնավորված չեն, էմիգրանտներ են, իրենց ժամանակավոր էին համարում: Մեր մասնագիտական շրջապատից, որոնք տարիներ շարունակ էստեղ հիմնավորված են, նրանցից որևէ մեկն այդպիսի որոշում չի ընդունել»:
Ռուբեն Կիրակոսյանի խոսքով, Ռուսաստանում հանրության շրջանում խուճապ չկա, շատ կայուն ներքին իրավիճակ է. «Կան, իհարկե, տնտեսական ոլորտում փոփոխություններ, որոշակի ապրանքատեսակների պակաս, բայց դա ժամանակավոր երևույթ է, այդ հարցը հիմա լուծվում է: Հիմա Ռուսաստանը երկրից դուրս եկած բրենդներին փոխարինում է իր տեղական արտադրանքներով»:

Նույն խնդրի առնչությամբ «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նույնպես հավաստիացրեց, որ ՌԴ-ում ոչ մի խուճապ չկա. «Բոլորը գիտեն, որ ՌԴ-ի դեմ շատ պատժամիջոցներ է կիրառում Արևմուտքը: Որոշ քաղաքագետներ կանխատեսում են, որ դրությունը կվատանա, բայց ես ոչ մի վատ բան չեմ նկատում: Շատերն ասում են՝ այս ամենը կվերջանա պատերազմի ավարտից հետո, 1-2 ամիս հետո: Գիտեմ, որ արգելել են մինչև 10 հազար դոլարի դուրս բերումը երկրից, բայց երեկվանից արդեն ասացին, որ մինչև 5 հազար դոլար է թույլատրվում ՌԴ-ից ամսական ուղարկել իրենց հարազատներին:

Մյուս կողմից շատերը տեղափոխվում են Հայաստան, ինչը Հայաստանի տնտեսության համար շատ լավ է, քանի որ Հայաստանն էլ պետք է կարողանա օգտվել այս պահից: Եթե մենք չօգտվենք, կարող են օգտվել ադրբեջանցիները:

Ինձ թվում է, որ գործարարները, որ իրենց բիզնեսը բերում են Հայաստան, չեն բերի իրենց գործարանները, արտադրությունները, ֆիրմաները: Միայն կբերեն իրավաբանական հասցեն, ինչը ևս շատ լավ է Հայաստանի համար, քանի որ հարկեր կմտնեն Հայաստանի բյուջե: Դա քիչ բան չէ:  Դա նաև գովազդ կարող է լինել Հայաստանի համար: Ինձ թվում է՝ Արևմուտքը մեզ չի կարող որևէ բան արգելել, քանի որ մենք երկու կողմից գտնվում ենք բլոկադայի մեջ, հիմա կլինենք երեք կողմից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում