«Ստրատեգիա XXI» գլոբալիստիկայի կենտրոնի անվտանգության հարցերով ծրագրի ղեկավար Պավել Լակիչուկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին էլ Կիևում թեժ մարտեր են. «Սա ճակատամարտ է: Ռուսաստանը կապիտուլյացիա է ուզում, բայց Ուկրաինայից չի ստանա»:
Լակիչուկը ռուս-ուկրաինակական բանակցություններից որևէ լավ ակնկալիք չունի: Նրա խոսքով` միակ ակնկալիքը հումանիտար միջանցքների հետ կապված համաձայնությունն է: