ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանն արդեն Ուկրաինա է մտցրել այդ նպատակով հավաքած գրեթե ողջ զորքը, ասել է Պենտագոնի ներկայացուցիչը, տեղեկացնում է BBC-ն։
Պաշտոնյան նաև ասել է, որ հանգստյան օրերին Պենտագոնը հրամայել է ևս 500 զինվոր ուղարկել Եվրոպա՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների պաշտպանությունն ուժեղացնելու համար, և այժմ Եվրոպայում ամերիկյան ուժերի ընդհանուր թիվը հասել է մոտ 100 հազարի։