Վաշինգտոնում մտավախություն կա, որ պատերազմից հետո Մոսկվան Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարցով դիմելու է Երևանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը:
Սարգսյանը չի բացառում,որ եթե ռուս-ուկրաինական պատերազմը ձգձգվի, Ադրբեջանն ու Թուրքիան մեր տարածաշրջանում ակտիվանան․ «Ուկրաինական ցնցումը աշխարհաքաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու: Հնարավոր է՝ որոշ սանկցիաներից չկարողանանք խուսափել»: