Saturday, 14 09 2024
Իրանում կարծում են, որ Մոսկվան միջանցքի հարցը խաղաքարտ կդարձնի Թեհրանի հետ հարաբերություններում
Այս նախաձեռնությամբ «ռուսական արյունոտ սապոգը» մեր տարաշաշրջանից դուրս ենք հանելու
Մենք պետք է բեկումնային որոշում կայացնենք. քաղաքացին հանրաքվեով պետք է որոշի իր ապագան և ճակատագիրը
Փաշինյանը գաղափարաբանական առումով պոպուլիստ չէ, չնայած նրա քաղաքական ոճը և խոսույթը պոպուլիստական է
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը
Ռուսաստան-Իրան. «ես չիմացա, թե ինչու, դու չիմացար, թե ինչպես»
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Վանաշեն գյուղի տներից մեկի բակում
Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին
19:45
Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համար
Ինչպես ազատվել ծնկի ցավից
Կյանքից հեռացել է դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը
19:15
Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը
Այս գործընթացը խաղաղության օրակարգի անբաժանելի մասն է. սա պարտավորություն է հետագա սերունդների առջև
18:57
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ստեֆան Սեժուրնե
Պետք է լինենք տեխնոլոգիապես զարգացած երկիր. ԵՄ անդամակցությունը դրա ամենալավ ճանապարհն է
18:50
Շուրջ 20 երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին
ԵՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կդառնա անվտանգ և բարեկեցիկ երկիր. դա նաև կխթանի ներքին բարեփոխումները
Կարասինն ասել է, որ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի շուրջ բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը
Մենք ծանր փորձով, մեր արյունով ենք փորձել այլ դաշինքներ. ՀՀ համար Եվրամիությունն այլընտրանք չունի
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 41182-ի
Միայն ԵՄ անդամակցությամբ վերջ կտանք այս տարածաշրջանում ռուս-թուրքական դոմինանտությանը
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար Հնդկաստանի քաղաքացիներ են ձերբակալվել
ԵՄ անդամակցության հանրաքվեի իր ստորագրությամբ ՀՀ քաղաքացին դնելու է Հայաստանի ապագայի հիմնաքարը
Wildberries-ը զանգվածային խափանում է ունեցել
Ռուսաստանը լուրջ խնդիրներ կունենա Իրանի հետ եթե չփոխի իր դիրքոշումը «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով
17:50
Ճապոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռուսաստանը Հայաստանին անառակ որդու տեղ է դրել
Էկոնոմիկայի նախարարության և գործարարների հանդիպում՝ Գավառում
Ռուսաստանը բռնապետական ռեժիմի աջակցող է. Ալիևը նույնպես աջակցություն է ստանում Կրեմլից

ՀՀ ՄԻՊ-ը և ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանից հայ գերիների վերադարձին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Մասնավորապես, Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո անհետ կորած անձանց առնչությամբ իրականացվող աշխատանքներին:

«ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմից հետո ԿԽՄԿ մանդատի շրջանակում Արցախում իրականացվող ծրագրերը:

Իր հերթին Պաշտպանը պատվիրակության ղեկավարին է ներկայացրել նախորդ շաբաթ Արցախ կատարված այցի ընթացքում արձանագրած փաստերն ու հետևությունները: Պաշտպանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած դեպքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանի դիրքորոշմամբ՝ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Նման քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր դատապարտվել են, համապատասխանաբար, 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ դրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:

Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և ՄԻՊ հաստատության միջև համագործակցության դերը մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքների պաշտպանության հարցում՝ վերահաստատելով համագործակցելու իրենց պատրաստակամությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում