Tuesday, 16 04 2024
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News

Ալիևը հայտնվել է այն դերում, ինչը փորձում էր օգտագործել Հայաստանի դեմ

Փետրվարի 22-ին Մոսկվայում Պուտինի հետ դաշնակցային հռչակագիր ստորագրած Իլհամ Ալիևը ադրբեջանական քարոզչական դաշտում ծավալել է հակառուսական ինֆորմացիոն գործունեություն, այդ թվում Ուկրաինայում տեղի ունեցողի լուսաբանման առումով: Դա ակնառու է ադրբեջանական մեդիատիրույթի դիտարկումով: Ալիևը վերջին այսպես ասած միջազգային գործիչն է, որ տեսել է Պուտինին Ուկրաինայի դեմ գրոհից առաջ: Ավելին, նրա հետ ստորագրել է «դաշնակցային» թուղթ: Այս հանգամանքը իսկապես արժանի է բավականին խորքային դիտարկման:

Բանն այն է, որ տարիներ շարունակ Բաքուն ինքն է միջազգային ասպարեզում խաղարկել այն «միտքը» կամ խաղաքարտը, թե՝ Հայաստանը ռուսական քաղաքականության կցորդ է: Ալիևը նույնիսկ հայտարարում էր, դեռևս տասնամյակ առաջ, թե ինքը գուցե բանակցի Ռուսաստանի, այլ ոչ թե կցորդի վերածված Հայաստանի հետ: Հիմա սակայն, ստացվում է, որ Աիևը հայտնվեց «կցորդի» դերում, փաստացի ստորագրելով թուղթ Ուկրաինա ռուսական ներխուժման վերաբերյալ: Իհարկե, ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրը որևէ ուղիղ կապ չունի այդ ներխուժման հետ, որքան էլ ստորագրվել է դրա մասին Պուտինի ազդարարումից ընդամենը ժամեր առաջ, այդուհանդեձ դրա քաղաքական բովանդակությունն ու տողատակն այդպիսին է:

Անկասկած է, որ Պուտինն այդ թղթով որոշակի վարքագիծ է պարտադրել Ալիևին, իհարկե նաև թույլ տալով դրա համար Արևմուտքի առաջ «արդարանալու» որոշակի քարտ-բլանշ, ինչն էլ տեղի է ունենում Ուկրաինային «ինֆորմացիոն» աջակցության տեսքով: Այդ բավականին անհեթեթ վիճակը ծածկելու համար Ալիևը փորձում է այդ թվում ռուսական այսպես կոչված փորձագիտական շրջանակների օգնությամբ դառնալ Էրդողանի միջնորդական ջանքի «փայատեր»: Այդ համատեքստում, Հայաստանի համար էական նշանակություն է ստանում այն, որ Ռուսաստանն այդուհանդերձ Ուկրաինայի արշավի ընթացքում նվազագույնը չկորցնի իր որոշակի կենսունակությունը Կովկասում, որպեսզի Ալիևի ուսից էլ չընկնի «մոսկովյան ստորագրության» բեռը: Ի վերջո, Հայաստանի դիտարկումները պետք է արվեն հայաստանյան շահի, անվտանգության, ինչպես նաև քաղաքական ճկունության համար անհրաժեշտ միջավայրային գործոնների առկայության համատեքստում: Իսկ այդ համատեքստում անհրաժեշտ է, որ ուկրաինական պատերազմը չբերի կովկասյան ուժային բալանսի խախտման, որքան էլ այդ բալանսը ձևավորվել է հենց Հայաստանի ու Արցախի ցավագին պատերազմական պարտությամբ: Որովհետև, հակառակը թույլ չի տալու մեզ փոխել այդ բալանսը, վերականգնել այն, փոխարենը կարող է էապես նվազեցնել առկա թեկուզ ոչ շահեկան միջավայրում տարբեր բևեռների հետ աշխատելու քաղաքական ճկունության դաշտը, որ կարծես թե որոշակիորեն ձևավորվել է ծանր պատերազմից և պարտությունից ավելի քան մեկ տարի անց, և որը կապիտալիզացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է թե դիվանագիտական միտք ու ճկունություն, թե նաև հարաբերական կայունության հնարավորինս երկար ժամանակահատված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում