Վրաստանում երկաթուղային հաղորդակցությունն արեւելյան եւ արեւմտյան շրջանների միջեւ ընդհատվել Է Իմերեթի երկրամասի Խարագաուլի շրջանի Մարելիսի գյուղի մոտ տեղի ունեցած սողանքի պատճառով: Մարտի 7-ին այդ մասին հաղորդել Է «Վրաստանի երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը:
«Մարելիսի գյուղի մերձակայքում Ռիկոտի լեռնանցքի հատվածում սողանք Է իջել, ինչի հետեւանքով զգալիորեն վնասվել Է երկաթուղու մոտով անցնող ավտոմոբիլային կամուրջը: Վնասվել Է նաեւ երկաթուղու հպման գիծը: Պատահարի պատճառով առավոտվանից բեռնատար եւ մարդատար գնացքների երթեւեկությունը դադարեցված Է»,- ասված Է հաղորդագրության մեջ: Վայր Է ժամանել հատուկ տեխնիկա, նորոգվում Է հպման գիծը: Գնացքների երթեւեկության վերականգնումը տեղի կունենա փուլ առ փուլ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:











































