Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Դերիպասկայի ձիով քայլը․ պետք է պատրաստվել նոր Ռուսաստանի

Քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պատկերացրեք՝ դուք պուտինյան Ռուսաստանի պաշտոնյա եք, դոլարային միլիոնատեր կամ նրա անձնական շրջապատից ու արդեն միլիարդատեր։ Դա տարիների աշխատանք ա, շրջապատի ատելության գեներացնելու առիթ․ ինչ-որ առումով նվաստացումներ, անընդհատ վախ, որ կզրկվեք «տիրոջ» բարեհաճությունից ու զուգահեռ կարող եք զրկվել ոչ միայն հարստությունից, այլև ազատությունից ու առանձնակի դաժան դեպքերում՝ կյանքից։ Բայց դուք տարիներով համակերպվել եք, որ ինքներդ էլ լավ ապրեք, մի 5 սերունդ էն կողմ ժառանգներն էլ առանձնապես ոչ մի բանի կարիք չունենան (չգիտեմ՝ էդքան փող մարդկանց է՛լ ինչի ա պետք)։ Ու էդ ամեն ինչը մի պահի վտանգի տակ ա դրվում։ Դուք գաղափարական մարտիկ չեք, որ գաղափարների համար տարբեր կտտանքների դիմանաք։ Եթե դուք գաղափարական մարտիկ լինեիք, դժվար թե էդ համակարգում մնայիք կամ էդքան փող ունենայիք։ Դուք էդ փողի գերին եք։ ՈՒ ոչ միայն դուք, այլ ձեզ նման տասնյակներ, հարյուրավորներ, հազարավորներ։ Հենց դո՛ւք եք ստեղծված օլիգարխիկ-կրիմինալ իշխանության հենասյունը։ Ու դուք երբեք չեք հաշտվի կյանքի էդ անարդարության հետ։

ՈՒկրաինայում Ռուսաստանի հաջողությունը, մեղմ ասած, հարցականի տակ ա։ Ռուսաստանը չի ստանալու էն, ինչի համար մտել ա էդ երկիր ու մեծ հավանականությամբ դուրս կգա ավելի շատ կորցրած, քան ուներ մինչ պատերազմը սկսելը։ Բայց նույնիսկ անկախ պատերազմի արդյունքներից։ Նույնիսկ էն դեպքում, երբ կարելի լինի ասել, որ «Ռուսաստանը հաղթեց», էս նկարագրված մարդկանց կյանքն արդեն խաթարված ա, նրանց ունեցվածքը՝ հարցականի տակ։ Հիշեցնեմ՝ նրանք գաղափարական մարտիկներ չեն, որ գաղափարների համար տարբեր զրկանքների դիմանան։ Նրանք տասնյակ տարիներ փափուկ կյանքի սովոր առանձնյակներ են՝ դղյակներ, անձնական ինքնաթիռներ ու զբոսանավեր, տաք ջուր-սառը ջուր և այլն։ ՈՒ դա խաթարվում ա ինչ-որ հոգեկան խանգարումներ ստացած ծերուկի իրականությունից կտրված, անտրամաբանական գործողությունների պատճառով։ Դեռ մի կողմ ՈՒկրաինայի նկատմամբ ագրեսիան։ Ի՞նչ ա նշանակում առաջին անհաջողության դեպքում աշխարհին սպառնալ ատոմային զենքով։ «ՎՎՊ»-ն էսօր կա, վաղը՝ չէ։ Նա մեկուսացել ա, իր յուրօրինակ աշխարհում ա ապրում ու իր ընտրությունն ա՝ ոնց ավարտել իր կյանքի վերջին տարիները։ Բայց մնացածը ինչի՞ պետք ա հարցականի տակ դնեն իրենց տասնամյակների աշխատանքի արդյունքը, ինչի՞ պետք ա կանգնեն միջազգային տրիբունալի առաջ ու գնան էդքան անտրամաբանական ու անիմաստ վախճանի։ Այ հենց սա՛ ա օլիգարխիայի էությունը։ Դրա համար շատ հեշտ քանդվեց Յանուկովիչի բուրգը 2014թ․-ի «մայդանում» կամ 2018թ․-ի Հայաստանում ու ամենուր, որտեղ օլիգարխիան իր բարեկեցությանը իրական վտանգ ա տեսնում։ Մի բան ա «արևմուտքի» պատճամիջոցները, մի այլ բան՝ երբ ատոմային զենքի կիրառման սպառնալիքից հետո «ռուս» ու «Ռուսաստան» բառերը ատելության առարկա են դառնում ամբողջ աշխարհում։

«Արևմուտքը» թույլ ա, վախկոտ (գուցե դրան իրենք «պրագմատիզմ» ասեն) և ուղիղ առճակատման չի գնա։ Ժամանակի հետ օդանցքներ կբացվեին, նրանց կուռ շարքերի մեջ հնարավոր կլիներ պառակտում մտցնել։ Բայց ընդամենը ագրեսիայի 2-3 օրը, ատոմային ռումբի սպառնալիքից հետո ամբողջ աշխարհը երես թեքեց Ռուսաստանից ու նույնիսկ առանց պատժամիջոցների պարտադրանքի սկսեց կտրել բոլոր ռուսական կապերը։
Ռուսաստանը հարուստ պատմություն ունի։ Էդ պատմության մեջ ու, առավել ևս, նրա նորագույն պատմության մեջ լիքն են օրինակները, երբ նոմենկլատուրան կոնսենսուսով հեռացնում ա ափերը կորցրած լիդերներին։ Դրա հարուստ ավանդույթներ կան, ու միակ մեխանիզմը՝ մի քանի օրով նրան մեկուսացնել, մինչև գործն արդեն ավարտված կլինի։ ՈՒ թեև հենց դրա համար էլ պատերազմի սկզբում ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում բոլորի ձեռքերը նախապես արյունոտեց, բայց ես վստահ եմ՝ հիմա ինչ-որ քաղաքական խմբեր մտածում են՝ ոնց «շեֆին» հեռացնելով իրենք իրենց մաքրեն։ Ներկայիս «շեֆի» դեպքում դա բավական հեշտ կարող ա թվալ՝ պատկերավոր ասած, ընդամենը կտրել նրա «բունկերը» սնող կապի լարը։ Էս գործողությունը, ի տարբերություն իրենց ապրած անարժան կյանքի մյուս բոլոր գործողությունների, կարող ա մի գաղափարական ասպեկտ էլ ունենալ՝ «փրկել Ռուսաստանը»։ Ռուսաստանը, իր էությունից ելնելով, պարբերաբար փրկվելու կարիք ա ունենում։

Ձեռքի հետ էլ կարելի ա սեփական ունեցվածքը փրկել, ինդուլգենցիա ստանալ «արևմուտքից»։

Առաջին քայլն արել ա Պուտինի ամենահավատարիմ միլիարդատերերից մեկը՝ Դերիպասկան, ում օգնությամբ, ըստ ամերիկյան կողմի հետաքննության արդյունքների, Ռուսաստանը փորձել ա ազդել ամերիկյան նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ Դերիպասկայից բացի մի քանի հոգի էլ են խոսել։ Վստահ եմ՝ ով էլ չի խոսել հրապարակային, կխոսա փակ հանդիպումներում։ Որովհետև հրապարակային կտրուկ խոսքերը, Ռուսաստանի դեպքում, ինքնասպանության փորձերի են նման։ (Դերիպասկայի խոսքը՝ մեկնաբանություններում)։

ՈՒկրաինային ինչ-որ բան պարտադրել, թերևս, հնարավոր ա։ Բայց կրկնեմ՝ նույնիսկ էն դեպքում, երբ կարելի լինի ասել, որ «Ռուսաստանը հաղթեց», Պուտինին հեռացնելով նրա որոշումների պատճառով ստեղծված աղետալի վիճակը փոխելու հարցը արդիական ա մնալու։ Պետք ա պատրաստվել նոր Ռուսաստանի։ Հայաստանի պարագայում ունենք արցախյան պատերազմի հրադադար, կրակի դադարեցման փաստ, որի իրավական հիմքը ընդամենը մի «հայտարարություն» ա, այսինքն՝ ոչինչ։ Հայտարարությունը ստորագրել են երեք անձ, որոնք տվյալ պահին տնօրինել են էն երկրների վարչական լծակները, որոնց ներկայացրել են ժամանակի էդ հատվածում։ Անձանց ցանկացած փոփոխություն կարող ա բերել նրան, որ հաջորդը հայտարարածը իրացնելու ոչ մի պարտավորություն չզգա։ Մեր երկիրը պետք ա նման հնարավոր զարգացումների պատրաստ լինի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում