Thursday, 25 04 2024
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները

Հայկական բանակային ռեֆորմի ուկրաինական դասը

Եթե մի կողմ թողնենք Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի աշխարհաքաղաքական համատեքստը և կենտրոնանանք զուտ ռազմական գործողությունների, ռազմական ասպեկտի վրա, ապա ակնառու է դառնում, որ աշխարհում մեծաթիվ և ամենասպառազինված բանակներից մեկը՝ ՌԴ բանակը, լրջագույն ռազմական խնդիրների է բախվում ուկրաինական պաշտպանության հանդեպ: Այդ պաշտպանությունը միայն զինված ուժերը չեն, այլ նաև աշխարհազորայիններ, որոնք սակայն ձևավորված են ոչ թե տարերայնորեն, այլ տարիների ընթացքում կազմակերպված համակարգ են:

Ռուսաստանի բանակը լրջագույն ռազմական խնդիրների է բախվում ուկրաինական մի պաշտպանական համակարգի առաջ, որը մեծ հաշվով ունի ութնամյա պատմություն և ըստ էության ձևավորված է 2014-15 թվականներից հետո, երբ Ուկրաինան բախվեց հայտնի զարգացումներին և պարզվեց, որ Եվրոպայի ամենամեծ պետությունը չունի պաշտպանական շատ, թե քիչ դիմադրունակ համակարգ: Ութ տարիների ընթացքում սակայն ուկրաինացիներին հաջողվեց ձևավորել այնպիսի մի համակարգ, որը խնդիրներ է ստեղծում ռուսական ահռելի բանակի համար: Իհարկե, մեծ հավանականությամբ ռուսական բանակն այդուհանդերձ իր սպառազինության գերակշռության հաշվին կկարողանա լուծել ռազմական նվազագույն խնդիրներ, թեև զգալի կորուստներով, սակայն ուկրաինական պատերազմի առաջին շաբաթը հստակ վկայեց այսպես ասած խորհրդա-ռուսական ռազմական մոդելի անարդյունավետությունը: Բանը միայն սպառազինության թվաքանակը կամ նույնիսկ տեխնոլոգիական որակը չէ, այլ նաև բանակի կառուցվածքը, պաշտպանական համալիրի կառուցվածքը, հրամանատարական մեխանիզմի աշխատանքը և այդօրինակ մի շարք գործոններ:

Ուկրաինայի բանակի դիմադրությունն այդտեղ է, հետո նոր միայն դրան ավելանում է այն պաշտպանական սպառազինությունը՝ և իհարկե բարձրորակ սպառազինությունը, որ ստացվել է ՆԱՏՕ –ից: Եթե չլինի պաշտպանական արդյունավետ համակարգ, սպառազինությունը չի ունենա շոշափելի էֆեկտիվություն: Ադրբեջանական սպառազինությունն օրինակ, որ թե որակով, թե քանակով բազմակի գերազանցում էր հայկականին, չէր տա Ալիևին ցանկալի արդյունք, եթե պատերազմի հրամանատարական աշխատանքը ամբողջապես չվերցներ թուրքական հրամկազմը: Այդպիսով, ուկրաինական պատերազմը դաս է հայկական բանակի ռեֆորմացիայի խնդրի տեսանկյունից: Մենք իհարկե դժբախտաբար ունեցանք մեր ցավագին դասը, սակայն պետք է սերտել նաև ուկրաինականը, պետք է ուսումնասիրել, մանրամասն վերլուծել տեղի ունեցողը, հայկական բանակի ռեֆորմացիայի առավել արդյունավետ լուծումների գալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում