Ռուսաստանը նպատակադրվել է կառուցել երգաթգիծ, որը Բերինգի նեղուցի տակով Ասիան կկապի Հյուսիսային Ամերիկայի հետ: Ինչպես հայտնում է SalamNews-ը, 106 կիլոմետրանոց երկաթգիծը պետք է կապվի Տրանսսիբիրյան երկաթգծային հանգույցին: Նախագիծը ավարտին կհասցվի 15 տարի հետո, այն կարժենա 99 միլիարդ դոլլար:
Բերինգի նեղուցի տակով դեպի Ալյասկա երկաթուղային թունելի կառուցման մասին դեռ 1905թ-ին խոսում էր Նիկոլայ 2-րդ ցարը:
Նախագծի իրականացմանը հավանաբար մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Կանադան: Եթե նախագիծն իրականություն դառնա, Լոնդոնից Նյու-Յորք հնարավոր կլինի հասնել գնացքով: