Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռուսաստանի և Ուկրաինայի հայերի մեջ կա լուրջ անհամաձայնություն

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմով պայմանավորված միգրանտների կյանքը խիստ բարդանում է, ռուսական ռուբլին սրընթաց անկում է ապրում: ՌԴ-ում մեր միգրանտների աշխատավարձը գնողունակությամբ կիսվել է. հավանական է մոտ ապագայում չկարողանան վճարել միգրանտներին։

Այս առնչությամբ, Ռուսաստանի հայ փաստաբանների ԱՐՄՌՈՍՍ ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կոնկրետ իրենց կազմակերպությունում այդպիսի դիմումներ չեն եղել, պետք է սպասել, տեսնել, թե ինչ ընթացք կունենա գործընթացը:

Նրա խոսքով, Ռուսաստանը չի հրաժարվել սոցիալական և աշխատանքային ոլորտներում Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վերաբերյալ իր պարտավորություններից. Ես չեմ տեսել այդտեղ որևէ խստացում կամ արգելափակում: Բոլոր միջպետական պայմանագրերը գործում են, աշխատանքային շուկան գործում է, ինչքան դա հնարավոր այս պայմաններում:

Ռուբլու արժեզրկումը զուտ տնտեսական հարց է, այսինքն՝ դա ոչ միայն միգրանտների վրա է բացասաբար ազդում, այլ ողջ Ռուսաստանի տնտեսության, և ամբողջ բնակչության: Բոլորն էլ իրենց վրա կզգան դրա ազդեցությունը: Այսինքն՝ չենք կարող ասել, որ կա միգրանտների վերաբերյալ առանձին խնդիր:

Ես կարծում եմ, որ Ռուսաստանն այս ամենը նախաձեռնելուց առաջ տնտեսական հաշվարկներ, վերլուծություններ է արել, նախապատրաստվել են, և կարծում եմ՝ եթե ճգնաժամ լինի, թույլ չեն տա, որ լինի հասարակական լարվածություն սոցիալական ոլորտում»,-ասաց Ռուբեն Կիրակոսյանը:

Նա նկատեց, որ, այո՛, Ռուսաստանում տնտեսական վիճակը կտրուկ փոխվում է, և հիմա ոչ ոք չի կարող կոնկրետ կանխատեսումներ անել, թե ինչպես կլինի:

Հարցին, թե կա՞ տեղաշարժ, որ Ռուսաստանի հայերը ցանկանան վերադառնալ Հայաստան, նա պատասխանեց. «Համայնքը շատ մեծ ու բազմազան է: Մոսկվայում այդպիսի տեղեկատվական կենտրոն չկա, որը կստանա տեղեկատվությունները և կամփոփի: վատն այն է, որ սոցիալական ցանցերում հայերի մեջ կան ընդհարումներ, մասնավորապես Ռուսաստանի և Ուկրաինայի հայերի մեջ կա լուրջ անհամաձայնություն։ որոշում, որ պետք է սա անել կամ նա անել, կամ գնալ Հայաստան, չկա: Ամեն մեկն իր համար է որոշում կայացնում: Դժվար է ասել, թե որ միտումն ավելի գերակշռող կլինի:

Այսօր դեռ չենք կարող ասել, որ այս իրավիճակը  կյանքի որակի վրա լուրջ ազդեցություն է թողել: Դեռ չկա նման բան, չի զգացվում: Մենք ապրելով Մոսկվայում չենք զգում, որ կենցաղային, սոցիալական ոլորտում ինչ-որ սահմանափակումներ կան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում