Գերմանիաիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ողջունում է Վիկ (Վախթանգ) Դարչինյանի` սեպտեմբերի 3-ին նախանշված Վիկ Դարչինյան – Էվանս Մբամբա մրցամարտը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը և նրան հաջողություն է մաղթում:
«Հարգելի Վախթանգ, ողջունում և բարձր եմ գնահատում Հայաստանում մրցամարտ անցկացնելու նախաձեռնությունդ` մաղթելով հաջողություն: Համոզված եմ, որ սեպտեմբերի 3-ին քո վարպետությամբ կփայլես, ինչին, անշուշտ, կնպաստի հայրենի հողի ջերմությունը և մեր հայրենակիցների քաջալերանքը: Քո հաղթանակները տոն են դառնում ոչ միայն բռնցքամարտի սիրահարների, այլև համայն հայության համար: Սպասում ենք հերթական դիտարժան մրցելույթիդ և հաղթանակիդ»,- նշում է Արթուր Աբրահամը: