Ռուսական կողմը չի պահում «լռության ռեժիմը» և շարունակում է հրետակոծել ինչպես Մարիուպոլը, այնպես էլ նրա շրջակայքը, հայտնում է Ուկրաինայի Գերագույն Ռադան իր հեռագրային ալիքում։ Այդ կապակցությամբ հետաձգվում է խաղաղ բնակչության տարհանումը։
«Մարիուպոլի բոլոր բնակիչներին խնդրում ենք ցրվել և գնալ ապաստարաններ: Տարհանման մասին լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի մոտ ապագայում: Այս պահին բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության հետ՝ լռության ռեժիմ սահմանելու և հումանիտար միջանցք ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից Ուկրաինայում «լռության ռեժիմ» էր հայտարարել։