Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Դա ավելի շատ նման է խեղդվողների փրկության․․․․ դատաիրավական համակարգում դրվագային լուծումները արդյունք չեն տալու

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Քննարկվել է Վենետիկի հանձնաժողով ուղարկված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերը։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, որը նույնպես մասնակցել է նիստին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արդարադատության նախարարությունում տրամադրված են գնալ բարեփոխումների, տրամադրված են գործողություններ իրականացնել, բայց կան որոշ խոչընդոտներ, և հիմա դրանց լուծումներն են փորձում գտնել։ Բնականաբար, բոլոր այն տեղերում, որտեղ հնարավոր կլինի համագործակցությունը, Կարապետյանցի խոսքով, կհամագործակցեն, որտեղ համագործակցության ընդհանուր եզրեր չեն ունենա, համագործակցությունը չի ստացվի։

«Անկախ նրանից, թե որքան շատ ենք քննադատում այս ոլորտը, միևնույն է, երկիրը մերն է, և հետևաբար, բոլոր այն տեղերում, որտեղ հնարավոր է համագործակցել, կարծում եմ, ողջամիտ է քննադատության հետ զուգահեռ նաև առաջարկություններ ներկայացնել»,-հավելեց նա։

Օրակարգային մյուս հարցը վերաբերել է նաև Դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքին, անելիքներին։ Այս թեմայի շրջանակում առաջիկայում նախատեսվում է կլոր- սեղան քննարկում։ Իրավապաշտպանի խոսքով՝ մենք սրա կարիքը վաղուց ունենք, այդ թվում նաև մեր միջազգային գործընկերներին բացատրելու համար, թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանի դատաիրավական ոլորտում։

«Մենք պարբերաբար հանդիպում ենք միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ և հասկանում ենք, որ իրենց պատկերացումները մեր դատական համակարգի վերաբերյալ հիմնված են իրենց երկրներում գոյություն ունեցող համակարգերի, գործողությունների վրա։ Շատ դեպքերում անգամ չեն պատկերացնում, որ դատավորը կարող է ինչ-որ բովանդակությամբ բացարձակ ապօրինի որոշում կայացնել։ Միջազգային գործընկերներին մենք պետք է բացատրենք, թե ինչ իրավիճակ էր դատարաններում ժամանակին և ինչ խնդիրներ մենք ունենք այսօր, որովհետև իրենց պատկերացումներն էականորեն տարբերվում են մեր ունեցած իրավիճակից։ Անգամ վերջերս հանդիպում է եղել Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են օտարերկրյա դատավորներ, նրանք  որպես դատավոր չեն հասկանում, թե ինչ կատեգորիայի որոշումներ են կայացվում մեր դատարաններում։ Նրանց պատկերացումը կայացած համակարգերի մեջ մանր-մունր թերությունների շրջանակներում է սահմանափակվում։ Հետսովետական երկրներում, այդ թվում և մեզ մոտ, դատարաններում հիմնականում տիրում է անմխիթար վիճակ, և մենք, ցավոք սրտի, այս վիճակում ենք»,-ասաց Կարապետյանցը։

Նա նշեց, որ առանձին հարցերի շուրջ կա որոշակի համագործակցություն, և չնայած շատ հարցերում առկա անհամաձայնությանը, պետք է օգնել, եթե պետք է քննադատել, լուծումներ առաջարկել, սակայն որքան էլ քաղհասարակությունը քննադատի, միևնույն է, լծակները և հնարավորությունները իշխանության ձեռքին են։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացին, ներկայացվել է վիճակագրությունը։ Կարապետյանցը պնդում է՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա  իրավիճակային  կամ փոքր դրվագային լուծումները մեծ հաշվով լուծում չեն տալու, առանձին դեպքերում փորձելու են խտրական վերաբերմունքի պատրանք ստեղծել, անգամ եթե իրենք ամբողջությամբ օրինական են գործում․«Հետևաբար, մենք կարիք ունենք ծավալուն, բովանդակային փոփոխությունների գնալու անհրաժեշտության։ Ես հասկանում եմ, որ սա Արդարադատության նախարարություն ֆունկցիան չէ, դա քաղաքական որոշում է, հետևաբար, միայն այս պահին արդարադատության նախարարությունն է փորձում ինչ-որ կերպ ինչ-որ միջոցներով  գործող օրենքների և Սահմանադրության շրջանակներում ինչ-որ բան անել, դա ավելի շատ նմանվում է Спасение утопающих — дело рук самих утопающих, իրենք իրենց ոլորտում փորձում են ինչ-որ բաներ անել, բայց դա իսկապես չի բերելու այն արդյունքին, որը մենք ակնկալում ենք»։

Փաստաբան Արա Ղարագյոզյանը նույնպես ներկա է եղել նիստին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ փակ քննարկում է եղել, հետևաբար, մանրամասներ չի կարող հայտնել․ «Սա առաջին հանդիպումն է եղել, մի քանի հանդիպումներ պետք է լինեն, որ մենք մեր առաջարկությունները ներկայացնենք»,-հավելեց նա։

«Թեպետ հեղափոխությունից հետո մենք շատ ենք քննադատել, սակայն նաև լուծումներ ենք ներկայացրել, որ ամեն դեպքում դատական համակարգը պետք է բարեփոխումների գնա։ Թեպետ Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը ես այնքան էլ արդյունավետ չեմ համարում, որովհետև շատ դեքերում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական կարծիք էր տարել, բայց ԲԴԽ-ն այդ անձանց դատավոր էր նշանակում։ Ընդհանուր առմամբ փորձելու ենք այնպես անել, որ մարդու իրավունքներից բխող ռազմավարությունը ի կատար ածվի։ Քաղհասարակությունը նաև փորձելու է իր առաջարկությունները ներկայացնել ինչ-որ նախագծերի վերաբերյալ, և հուսով եմ, որ դրանք կընդունվեն»,-հավելեց փաստաբանը։

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում