Հզոր հրդեհը մարտի 5-ին ամբողջությամբ ոչնչացրել է Հնդկաստանի հյուսիսում գտնվող խոշորագույն օրթոպեդիկ հիվանդանոցը:
Հրդեհը բռնկվել է Բարզուլա շրջանի Սրինագար քաղաքում: Այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:
Հրդեհի հետևանքով տասնյակ բուժառուներ են տարհանվել: Տեղի իշխանությունները հայտնում են, որ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան: Հեռուստաալիքը հավելում է, որ հիվանդանոցի շենքում նաև գազի բալոնների պայթյունների ձայներ են լսվել:
250 մահճակալ ունեցող հիվանդանոցի բոլոր սենյակները զբաղված են եղել: Հրդեհը սկզբում բռնկվել է վիրահատական բաժանմունքում: Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: