Գազայի հատվածում իշխանության գլուխ կանգնած Համասն ու Իսրայելը կարողացան պայմանավորվել և հրադադար կնքեցին: Համաձայնությունը ձեռք է բերվել կիրակի երեկոյան, սակայն միայն այսօր է դրա մասին հայտարարվել:
Հիշեցնենք, որ տարածաշրջանում լարվածությունը մեծացել էր այն պատճառով, որ անցած հինգշաբթի իսրայելական Էյլաթ նավահանգստում ահաբեկիչների կողմից 8 իսրայելցու սպանելու հետևանքով Իսրայլը հարձակվել էր Գազայի վրա և օդային հարձակումների արդյունքում սպանել 16 պաղեստինցու, այդ թվում՝ երկու երեխայի, ինչին ի պատասխան Համասը ավելի քան 30 հրթիռ էր արձակել իսրայելական Բեր Շեվա, Աշդոդ և Աշկելոն քաղաքների ուղղությամբ:









































