Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Շրջակա միջավայրի նախարարության հասարակական խորհրդի անդամները լքում են շարքերը

Շրջակա միջավայրի նախարարության Հասարակական խորհրդի անդամությունից դուրս են եկել խորհրդի անդամներից յոթը, որոնք ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ են։

«Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը, որը խորհրդի անդամ է, դուրս եկողներից է։ Կանաչ Հայաստան բնապահպանական կրթական ՀԿ-ն, նրա խոսքով, դուրս է եկել, քանի որ նախարարության կողմից 6 ամիս շարունակ նիստ չի հրավիրվել։

«Ստացվում է ՇՄՆ հասարական խորհուրդը ֆիկտիվ կառույց է, ուստի ցանկություն չունենք լինել նման կառույցի մաս»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում ասաց Թեհմինե Ենոքյանը՝ հավելելով, որ ՇՄԱԳ օրենքի փոփոխության նախագծի մեկնարկից շուրջ 6 ամիս անց էլ որևէ քննարկում չի կազմակերպվել սույն կարևոր օրենքի նախագծի շուրջ․ անգամ նախարարների փոփոխությունը չբերեց դրական արդյունքի, ավելին, նոր նախարարի օրոք խորհրդի և ոչ մի հանդիպում չի եղել:

Նշենց, որ Կանաչ Հայաստան բնապահպանական, կրթական ՀԿ-ն հավաքագրել https://green-armenia.org/…/%D5%87%D5%84%D4%B1%D4%B3%20… էր մի շարք փորձագետների կարծիքները և հանրային կերպով, ինչպես նաև նախարարությանը պաշտոնական գրությամբ ներկայացրել էր բոլոր առաջարկները, սակայն բացի առաջարկների փաթեթը ստանալու ծանուցումից նախարարության կողմից այլ արձագանք չեղավ։ Այսինքն, ըստ նրա, հասարակական խորհուրդը, ինչպես հնում, այնպես էլ հիմա, ցուցադրական բնույթ է կրում, դե իսկ մասնագիտական համագործակցության, որոշումների կայացմանը մասնակցության և ժողովրդավարական այլ արժեքների մասին խոսելը պարզապես անտեղի է:

Հարցին՝ արդյոք նոր նախարարի կողմից չկա՞ պատրաստակամություն հարցերը միասին քննարկելու, Ենոքյանն արձագանքեց․ «Ո՛չ, չկա, քանի որ եղել են նաև հրապարակային դիտարկումներ իմ կողմից, որ այսքան ժամանակ է նիստ չի գումարվել, պատասխանել են, որ կկազմակերպենք այդ քննարկումը, սակայն մի քանի շաբաթ անց տեսնում ենք ՇՄԱԳ օրենքի նախագիծը հրապարակվել է կառավարության կայքում։ Մենք ականատեսն ենք լինում այն գործելաոճի, որ խոսքով մի բան է ասվում, բայց ճիշտ հակառակն է արվում»,-ասաց նա։

Ենոքյանի խոսքով՝ ՇՄԱԳ օրենքի նախագծում անհրաժեշտ է փոխել հետյալ դրույթները։

փոխարինել «ազդակիր համայնքը» «ազդակիր բնակավայրով» և հստակեցնել ազդակիր բնակավայրի ընտրության չափանիշները,

իրազեկել հանրությանը ծրագրի ամենավաղ փուլից հնարավոր բոլոր ձևերով, ապահովել հանրության պատշաճ մասնակցությունը, վերադարձնել նախնական գնահատման փուլը,

ավելացնել մարդու առողջության վրա ազդեցության գնահատումը և փորձաքննությունը որպես առանձին փորձաքննություն,

ներառել տեղեկատվություն շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա ազդեցության, վնասի հստակ գնահատման և փոխհատուցման մեխանիզմների վերաբերյալ,

հստակեցնել «նոր էկոլոգիական գործոններ» եզրույթը, որով փորձաքննական եզրակացության ուժը կորցրած է ճանաչվում,

ստեղծել մեխանիզմ փորձաքննական մարմնին կեղծ, թերի, սխալ, ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու համար, ինչը կարող է փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու հիմք դառնալ,

ընդունել փորձաքննության արդյունքում շրջակա միջավայրի լիազոր մարմնի ղեկավարի որոշումը փորձաքննության դրական եզրակացության ընդունման կամ մերժման մասին որպես հիմք, որն էլ կդիտարկվի որպես վարչական ակտ և հետագայում հնարավոր կլինի վիճարկել այն դատարանում,

ճանաչել փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած՝ ձեռնարկողի կողմից 1 տարվա ընթացքում գործունեություն չծավալելու պարագայում, այլ ոչ 3 տարում, ինչպես առաջարկվում է նախագծում,

դարձնել ՇՄԱԳ օրենքը համահունչ ոլորտը կարգավորող այլ հարակից օրենքների հետ,

հնարավորություն տալ ՀԿ-ներին ազատ դիմել դատարաններ (ՀԿ-ների մասին օրենքով), չսահմանափակել, օրինակ, մարդու առողջության վրա ազդեցության վերաբերյալ գործերով դատարան դիմելու հնարավորությունը։

«Մենք գտնում ենք, որ բնապահպանության ոլորտում հատկապես պետք է լինի Ազգային ռազմավարություն և այդ ռազմավարությունից պետք է բխի ամեն մի օրենք, սակայն այսպիսի արմատական մոտեցում նախարարությունը ցանկություն չունի  որդեգրել։ Փակ դռներից այն կողմ նստում են ու մի քանի հոգով մի ամբողջ պետության համար օրենք են մշակում, հարց է առաջանում թե այս մարդիկ, ովքեր մշակել են օրենքը որքանով են կոմպետենտ նման փաստաթղթեր մշակելու համար»,-ասաց Թեհմինե Ենոքյանը։

էկոլուր ՀԿ փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը դուրս չի եկել խորհրդի կազմից, հաելեց՝ իրենք առաջարկներ ուղարկել է օրեքի նախագծի մասով․ «Մեր առաջարկները ներկայացրել ենք գրավոր, պատրաստվում ենք edraft-ում ներբեռնել այն առաջարկները, որոնք օրենքի նախագծում չեն ընդունվել։ Կարևորը աշխատենք, որ արդյունքի հասնենք»,-հավելեց Բուռնազյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում