Պատերազմի 9 օրից հետո Ուկրաինան պահպանում է իր մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների մեծ մասը, Reuters-ին ասել է Պենտագոնի պաշտոնյան:
«Ուկրաինացիները դեռ պահպանել են իրենց օդուժի մեծ մասը՝ ինչպես ինքնաթիռներ, այնպես էլ ուղղաթիռներ, անօդաչու համակարգեր, ինչպես նաև հակաօդային համակարգեր», ասել է պաշտոնյան:
Պենտագոնի գնահատականներով՝ պատերազմի ինն օրերի ընթացքում Ռուսաստանը մոտ 500 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, այդ թվում՝ օդանավակայանների, ռադարների և զենիթահրթիռային կայանքների ուղղությամբ, մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների քանակով նրա գերազանցությունը հսկայական է, այնուամենայնիվ ամբողջական օդային գերակայություն ռուսական բանակը դեռ չի նվաճել։