Լոնդոնի IHS Markit հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի կանխատեսմամբ Հայաստանին և հետխորհրդային մյուս երկրներին դժվար ապագա է սպասվում․«Եթե անգամ ՌԴ-ն հասնի հաջողության ռազմի դաշտում, սանկցիաները վատ են ազդելու ՀՀ-ի վրա: Այս ճգնաժամը չոքելու է հետխորհրդային երկրների դուռը․ ՌԴ-ն երկընտրանքի առաջ է դնելու»:
Գևորգյանի կարծիքով՝ Երևանը դժվար վիճակում է․ դիտվում է ռուսական ճամբարի մի մաս․ «Հայաստանի քաղաքական ինքնությունը ամբողջությամբ ռուսական է: Պետք է ունենալ հայկական քաղաքական ինքնություն, որը կձևավորի մեր արտաքին օրակարգը»: