Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Մեր թշնամին խոսում է ՆԱՏՕ-ի և իսրայելական մոդելի լեզվով. Մենք՝ ռուսական բանակի աղավաղված մոդելով

Ռուս-ուկրաինական պատերազմը արձանագրում է ռուսական բանակում առկա խնդիրները, ինչպես նաև այն, որ ռուսական սպառազինությունը, մեղմ ասած, իրեն չի արդարացնում: Ուկրաինայի ԶՈՒ հաղորդմամբ՝ ռուսական ռազմական ուժերը լուրջ կորուստներ են կրում: Շաբաթ օրվա տվյալներով ոչնչացվել է 102 տանկ, 536 ռազմական մեքենա, 15 հրետանային համակարգ, 14 ռազմական օդանավ, 3500 զինվոր:

Ռազմական բժիշկ Տիտան Ասատրյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում է եղել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ  44- օրյա պատերազմի ժամանակ կռվել են ռուսական զենքով ու մեր սպայական անձնակազմը` մեծ հաշվով ռազմական էլիտան` գեներալիտետը, ռուսական ակադեմիական կրթություն ունի։

«Ավելին՝ մեր բանակն առաջնորդվում է ռուսական բանակում կառավարման մեխանիզմների և դոկտրինաների աղավաղված տարբերակով։ Ադրբեջանական կողմը նույնպես օգտագործում էր ռուսական զենքի մեծ արսենալ` չհաշված իսրայելաթուրքական տարրեր։ Ադրբեջանական զինուժի տակտիկան մարտում համեմված էր NATO-ի մոտեցումներով։ Դա փաստ է, եթե հիշում եք մինչ պատերազմը ադրբեջանաթուրքական զորավարժություններ էին տեղի ունենում։ Այլ կերպ ասած թուրքական բանակը վարժեցրեց ադրբեջանական բանակին NATO-ի դոկտրինաների համաձայն։ Արդյունքում մենք` ռուսական մոդելը, պարտվեց մեկ այլ ռուսական մոդելի` համեմված NATO-ի մտավոր սպառազինությամբ ու մոտեցումներով: Ադրբեջանը շատ գրագետ մարտ վարեց՝ ի տարբերություն մեզ։ Դա անհերքելի փաստ է»,-ասաց Տիտան Ասատրյանը:

Նրա խոսքով՝ եթե շատերը այդ հաղթանակի մեջ փնտրում են միայն ԱԹՍ-ների գործոնը, ապա զբաղված են ինքնախաբեությամբ կամ ոլորտից չեն հասկանում. «Պատերազմում առանցքային դերը մարդն է, իսկ զենքը միջոց: Ի դեպ, պատերազմից հետո ես սպասում էի, որ մեզ կհավաքեն ու կսկսեն առաջարկներ լսել, կստիպեն մեզ խոսել բացթողումներից և հնարավոր լուծումներից։ Բայց ոչ, բանակի աչքերն ու ականջները ինչպես միշտ փակ են եղել մարտի դաշտում կռվողների համար»:

Նրա կարծիքով՝ ռուսները հետ են իրենց ռազմական նպատակներից,  դեռ չեն կարողանում իրականացրել իրենց ռազմական ամբիցիաները, ուկրաինացիները դեռ ամուր պահում են ռազմական կարևոր օբյեկտները, չնայած ռուսական զինուժի համալրվածության գերակա դիրքերին. «Կարծում եմ՝ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը ցույց կտա մեր բանակի արսենալի համալրվածութան անհրաժեշտության փոփոխությունը` տեսականորեն։

Այստեղ կարևոր է նաև հաշվի առնել, որ մեր թշնամին ռազմական առումով խոսում է NATO- ի և իսրայելական մոդելի լեզվով։ Մենք խոսում ենք ռուսական բանակի աղավաղված մոդելի լեզվով։ Ուստի մենք նաև պետք է սովորենք, թե ինչպես է մեր թշնամու զորավարը մտածում։ Այլ կերպ ասած, եթե տիրապետենք NATO-ի դոկտրինային՝ սերտելով ռուսականը, կարող ենք սինթեզել տարածաշրջանի համար յուրօրինակ ռազմական ճկուն համակարգ, որը համատեղելի կլինի մեր ռազմավարական գործընկերոջ քայլերի հետ և հասկանալով թշնամու մարտական լեզուն՝ կկարողանա համարժեք հակահարված տալ»։

Դրա համար, ըստ նրա, նախ զարգացած և գիտակ սպաներ պետք է կրթել, քաղաքացիական մասնագետներ ներգրավել այս գործընթացներին. «Հաշվի առեք, որ ԱՄՆ բանակում կա նաև Army Civilian Corps` բանակի քաղաքացիական զորք, որի նպատակն է քաղաքացիական անձանց փորձառությունը և գիտելիքը լայնորեն օգտագործել բանակի զարգացման համար: Եվ ընդհանրապես մենք մեր և աշխարհի պատերազմներից դասեր չենք քաղում։ Չենք ուսումնասիրում ռազմական արվեստը, բայց շատ լավ երևակայում և փորձում ենք կրկօրինակել` առանց հասկանալու դրա հետևանքները և արդյունավետությունը։ Ինչո՞ւ, քանի որ բանակում feedback և assessment հասկացությունները չկան»,-հավելեց նա։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր բանակին անհրաժեշտ է նոր արդիական զենք, սպառազինություն ու տեխնիկա. «Հայաստանն ամբողջությամբ ապավինել է Ռուսաստանին, և ոչ միայն զենք-զինամթերքի հարցում, այլ նաև շատ այլ հարցերում, և ես կարող եմ ասել, որ Ռուսաստանի բանակն այն օրինակը չէ, որով պետք է առաջնորդվի Հայաստանն իր բանակը բարեփոխելիս»,-ասաց իրավապաշտպանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Զենք-զինամթերք ձեռք բերելու հարցում, ըստ նրա, Հայաստանը պետք է կարողանա այնպիսի համաչափ քաղաքականություն վարել, որ ազատ լինի իր ընտրության մեջ, որովհետև ռուսական բանակն առանձնապես չի փայլում, և դա երևում է նաև Ուկրաինայում:

«Պետք են նոր, արդիական մոտեցումներ բանակի բարեփոխման հարցում, ոչ թե միայն ռուսական բանակի օրինակով առաջնորդվել, ինչը տեսնում ենք մեր բանակում բարեփոխումների մասին հայտարարություններից: Իհարկե, միայն խոսում են, ոչինչ չեն անում, բայց նույնիսկ խոսելիս բերում են ռուսական բանակի օրինակը: Այստեղ են այցելում ռուսական բանակի բարձրագույն զինվորականներ, որ խորհուրդներ տան: Ռուսական բանակում մինչև հիմա էլ կան բոլորիս հայտնի դատապարտելի բարքերը, և դա վերաբերում է նաև զենքին ու սպառազինությանը»,-ասաց նա՝ հավելելով՝ թե՜ Ռուսաստանում, թե՜ Հայաստանում խորհրդային բանակի մոդելն է գործում, և դրանով էլ առաջնորդվում են:

«Բայց մենք գիտենք շատ բանակներ, որոնք և շատ բարձր որակի հարաբերություններ է ստեղծել և լավ սպառազինված է: Օրինակ, Իսրայելի բանակը, որտեղ նույնիսկ կանայք են ծառայում տղամարդկանց հետ հավասար: Կուզենայի այս տեսակ երկրներից օրինակ վերցնեինք, փորձ փոխանակեինք, ոչ թե Ռուսաստանից»,-ասաց նա: Իրավապաշտպանը հիշեցրեց, որ Վլադիմիր Պուտինի իշխանության առաջին տարիներին կար հզոր մի կազմակերպություն, որը շատ ակտիվ պայքարում էր բանակում մահվան դեպքերի, անօրինականությունների դեմ, բայց հիմա Ռուսաստանում իրավունքների այնպիսի սահմանափակումներ կան, որ չենք լսում այդ կազմակերպության ձայնը, լռեցրել են.«Հայաստանի բանակի հիմքում էլ է խորհրդային բանակի մոդելը: Ճիշտ է, հիմա բանակում դեդովշչինա չկա, բայց կան այլ երևույթներ, որոնք վկայում են, որ բանակի կառուցվածքը, մոդելը նույն խորհրդային մոդելն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում