Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Հայաստանի փակուղին, Երևանի դղյակներն ու Սանասարի ճակատագիրը

Հայաստան խորհրդարանական խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ի պատասխան վարչապետ Փաշինյանի այս շաբաթ խորհրդարանում իրենց ուղղված հարցադրման հայտարարել է, որ այո՝ Սանասար է, ոչ թե Կուբաթլու: Սեյրան Օհանյանն իր պատասխանին տվել է պատմա-քաղաքական համատեքստ: Պատասխանը հստակ է, որը սակայն հարց է առաջացնում, թե այդ դեպքում ինչպե՞ս է Սեյրան Օհանյանը տարիներ շարունակ բարձրաստիճան զինվորական պաշտոն զբաղեցրել մի նախագահի ենթակայության ներքո, որը միջազգային միջնորդների առաջ պատասխանատվությամբ բանակցել է Սանասարը Ադրբեջանին հանձնելու շուրջ: Այդ հարցի պատասխանը եղել է մոտավորապես հետևյալ իմաստով՝ բանակցել ենք, ձգձգել, մանևրել, որ չլինի պատերազմ, իսկ ստատուս-քվոն՝ պահպանվի: Այդ պատասխանը կարող էր և լինել տրամաբանական, առաջին հայացքից, եթե առաջնորդվեինք այն կանխավարկածով, որ՝ կամ միջնորդ համանախագահներն էին հիմա Ադրբեջանի հետ միասին, կամ Հայաստանի հետ միասին նրանք հիմարի տեղ էին դնում Ադրբեջանին:

Ցավոք սրտի, իրավիճակի զարգացումը վկայեց, որ հիմար քաղաքական վիճակում է հայտնվում Հայաստանը, սկսած 2012-13 թվականներից, երբ Ադրբեջանը ակնհայտորեն անցավ պատերազմի հասունացման ռազմական դիվանագիտության ռեժիմին՝ Մինսկի խմբի համանախագահների լռության, «հավասարության նշան» պարունակող հայտարարությունների ուղեկցությամբ: Դրան էլ զուգահեռ, հայկական կողմը ստանում էր ավելի աննպաստ բանակցային բովանդակություն և դիրք: Այդ ամենը հետևանք էր հենց դրան, որ հայկական իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում անցավ «երկվության» քաղաքականության: Դրսում Հայաստանը փոխզիջող էր, այդ թվում Սանասարը, դրսի համար Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարում էր, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ», իսկ ներսում խրախուսվում ու հավատացվում էր իշխանության մակարդակով, որ Աղդամն Ակնա է, իսկ Կուբաթլուն՝ Սանասար: Իսկ դա ոչ թե դիվանագիտական հմտության ու իմաստնության, այլ պարզապես ինքնախաբեության, կամ ավելի վատ՝ միջուկային տերություն միջնորդներին խաբելու «մանր շուստրիության» դրսևորում էր, ինչի համար վաղ թե ուշ պատասխան են տալիս կամ այդ խաբողները, կամ պետությունը՝ որ ներկայացրել են նրանք: Եվ առաջին ուժգին ահազանգերը սկսեցին դեռևս 2014 թվականից, երբ օրինակ Ադրբեջանը խոցեց ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռը, օրեր շարունակ թույլ չէր տալիս դուրս բերել զոհերի դիերը, իսկ միջազգային հանրությունը անգամ մարդասիրական նկատառումներից ելնելով որևէ ճնշում չբանեցրեց Բաքվի այդ անմարդկային վարքագիծը փոխելու համար:

Հաջորդ ուժգին ահազանգերը եղան 2015-ին, և 2016-ի ապրիլյան քառօրյային, որը հայկական կողմի առաջին նկատելի կորուստն էր: Ընդ որում, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասում է, որ քաղաքական ղեկավարները դրսում բանակցում էին Կուբաթլուի համար, ներսում իրենց հրահանգում պահել և ուժեղացնել Սանասարի պաշտպանությունը: Բայց չգիտես ինչու, այդ պաշտպանությունն ուժեղ չէր և 2016-ի ադրբեջանական «հետախուզական հարձակումը» ցույց տվեց հայկական պաշտպանության խոցելիությունը: Որովհետև, պատմա-քաղաքական արժեք Սանասարը ամրացնելու փոխարեն, հայկական ռազմա-քաղաքական վերնախավի բարձրաստիճան ներկայացուցիչները Երևանում զբաղված էին դղյակների ամրաշինությամբ, անձնական և ընտանեկան շքեղ կյանքի կառուցմամբ, այդ կյանքի բիզնես երաշխիքների բյուրեղացմամբ, իսկ այդ ամենի քաղաքական միջոց դիտարկվող իշխանությունը ապահովում նաև Արցախի հարցում ներսի ու դրսի այդ տրամագծորեն հակառակ «երկվությամբ», պետությունը մտցնելով աշխարհաքաղաքական փակուղի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում