Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանը ապահովում է իր հացահատիկի միայն 25 տոկոսը. պարենային անվտանգության լուրջ ռիսկեր կարող են առաջանալ

Ռուս-ուկրաինական պատերազմը լուրջ ռիսկեր է առաջացրել բազմաթիվ երկրներում, այդ թվում պարենային անվտանգության առումով: Հաշվի առնելով, որ Հայաստանը մասնավորապես, հացահատիկը հիմնականում ներկրում է ՌԴ-ից և Ուկրաինայից, մեր երկրում ևս կարող են պարենային անվտանգության հետ կապված խնդիրներ ծագել:

Այս առնչությամբ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ գառնիկ Պետրոսյանը նշեց, որ Հայաստանն ինքնաբավ պետություն չէ հացահատիկի առումով. «Մենք ապահովում ենք սպառման մոտ 25 տոկոսը, հետևաբար, եթե խնդիրներ ծագեն, դրանք շատ լուրջ ազդեցություն կունենան մեզ վրա»,-ասաց նա:

Նախկին փոխնախարարը նկատեց, որ նույնիսկ պատերազմի ընթացքում դեպի Հայաստան հացահատիկի մատակարարումները ընթանում են. «Ավելի լավ ՊՆ-ն ու ԱԻՆ-ը գիտեն, թե ինչ հեռանկարներ կան մեր երկրի համար: ԱԻՆ-ի սուրբ պարտականությունն է պարենի որոշակի պաշարներ ստեղծել, անձեռնմխելի պաշարներ: Դա միշտ պետք է լինի որոշակի ծանր ժամանահատվածների համար, քանի որ մենք այնպիսի տարածաշրջանում ենք գտնվում, որտեղ շարունակաբար կարող ենք ծանր վիճակներում հայտնվել: Դրա համար պետք է միշտ ունենանք կոնկրետ պաշարներ՝ 2-3 ամսվա համար: Հույս ունեմ, որ պատկան մարմիններն աշխատում են այս ուղղությամբ և քայլեր կանեն, որ խնդիրները լուծվեն»,-ասաց նա:

Իր հերթին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ այս պահին ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանը սպասողական վիճակում է. «Բայց մի շատ կարևոր խնդիր կա. մենք պետք է արդեն հիմիկվանից իրականացնենք ռիսկերի գնահատում, որովհետև իրավունք չունենք սպասել, հետո ասել՝ բա ի՞նչ անենք: Մեզ մոտ, ցավոք սրտի անգամ ձյունը ձմռանը անսպասելի է գալիս, ու մարդիկ դժգոհում են, թե պատրաստ չէին:

Եթե Ուկրաինայում գործողությունները երկար տևեն, պատժամիջոցները շատ խստացվեն ու երկարեն, ապա միանշանակ Ռուսաստանն առաջին հերթին մտածելու է իր երկրի քաղաքացիների մասին: Եթե Ռուսաստանում հասկանան, որ պարենային պաշարների հետ կապված ռիսկեր ունեն, բնականաբար, մենք կունենանք խնդիր: Այդ իմաստով պետք է ունենալ ռազմավարություն, հիմիկվանից մշակել համապատասխան ագրարային այնպիսի քաղաքականություն, որ մեզ համար ամենացավալի ելքի պարագայում անգամ մենք կարողանանք կառավարել ռիսկերը:

Էկոնոմիկայի և գյուղոլորտի միջև էական ֆունկցիոնալ տարբերություններ կան: Ագրարային քաղաքականությունն իր փիլիսոփայությամբ որոշ դեպքերում էականորեն է տարբերվում տնտեսագհիտական ոսկե կանոններից: Հիմա պետությունը պետք է ամեն ինչ անի, որ գոնե այս տարվա առաջիկա ժամանակահատվածի համար մինիմալը հոգալու համար և համապատասխան կուրս վարի՝ սկսած համապատասխան ծրագրերից, որոնք պետք է իրականացնի, վերջացրած նրանով, որ մենք ունենք մեծ քանակով վարելահողեր, որոնք պետք է օգտագործվեն՝ կիրառելով պետական ծրագրեր»,-ասաց նա:

Պիպոյանը տարակուսանք հայտնեց, որ ամբողջ աշխարհը զբաղված է հնարավոր ապագա ռիսկերը գնահատելով, իսկ Հայաստանում քննարկում են՝ սեղանին աղ դնեն, թե չդնեն. «Ամեն ինչ պետք է անել ժամանակին, և երբ տեսնում ենք, որ տնտեսական ցնցումն անխուսափելի է, կառավարության մակարդակով գնահատական ենք տալիս, որ որևէ լավատեսական կանխատեսում առաջիկա շրջանում չկա, մենք պետք է մշակենք այնպիսի քաղաքականություն, որ տնտեսությունը հնարավորինս ցնցումներից դուրս մնա: Ադեկվատ չէ մեր արձագանքը այն սպասումներին, որոնք կան ամբողջ աշխարհում»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում