Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Հայաստանը կարող է որոշ ուղղությունների համար դառնալ տարանցիկ երկիր․ քաղավիացիան շտապ անելիք ունի

Ավիացիոն ոլորտի մասնագետների հավաստմամբ՝ Եվրամիության կողմից իր օդային տարածքի օգտագործումը ռուսական  ցանկացած օդանավի համար արգելափակումը, ռուսական քաղաքացիական ավիացիան կանգնեցրել է իր պատմության մեջ աննախադեպ մեծությամբ խնդիրների առաջ, ինչից կարող էր օգտվել հայկական քաղաքացիական ավիացիան՝ ապահովելով էական  թռիչքային աճ, միաժամանակ սպասարկելով նաև ռուսական ավիափոխադրումները, եթե Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության՝ EASA-ի կողմից  կատարած անցած տարվա  աուդիտի արդյունքում հայկական քաղավիացիան չհայտնվեր չարաբաստիկ «սև ցուցակում»՝ զրկվելով դեպի Եվրամիության երկրներ թռիչքների թույլտվությունից։ «Առաջին լրատվականը» փորձել է  պարզել՝ արդյոք քաղավիացիան կարող է արագ  լուծել բոլոր խնդիրները և ինչպիսի տնտեսական  օգուտներ կտա մեզ։

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը մեզ հետ զրույցում  նշեց, որ ստեղծված իրավիճակում՝ Եվրամիության երկրներ թռչելու համար Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն  պետք է շատ արագ, անհապաղ շտկի Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության՝ EASA-ի կողմից  կատարած անցած տարվա  աուդիտի հիման վրա «սև ցուցակում» հայտնվելու պատճառ դարձած  բացթողումները, կատարի EASA-ի կողմից արձանագրված բոլոր  42 անհամատեղելի կետերը համատեղելի դարձնի։ «Քաղավիացիան  պարտավոր է անել, հակառակ դեպքում կարող է Եվրոպական միջազգային ավիացիայի ընտանիքից դուրս մնալ, ինչի պատճառով Հայաստանի ցանկացած լիազորագիր՝ թռիչքային,  անվտանգային, թե այլ կարգի, չի անցնելու Եվրոպայում»,-ընդգծեց Ճաղարյանը։

Մենք հետաքրքրվեցինք ճաղարյանից ՝արդյոք տեղյա՞կ է այս ուղղությամբ քաղավիացիան արդեն իսկ քայլեր ձեռնարկում է, մեր  զրուցակիցը  պատասխանեց, որ կոնկրետ տեղեկություններ չունի, սակայն իմանալով այժմյան ղեկավարի արհեստավարժությունն ու փորձը, կարծում է, որ աչալուրջ է խնդրի հանդեպ և  ամենայն հավանականությամբ կկատարի այն, ինչ  պահանջվում է։

Թե ի՞նչ ազդեցություն կթողնի  եվրոպական երկրներ թռչելու հհնարավորությունը, ըստ Ճաղարյանի՝ քանի դեռ գործում են պատժամիջոցները, Հայաստանը կարող է որոշ ուղղությունների համար դառնալ տարանցիկ երկիր, քանի որ Ուկրաինայում պատերազմական իրավիճակ է, Բելառուսը ևս արգելքի մեջ է, Վրաստանը  փակել է օդային տարածքը Ռուսաստանի համար, այսինքն՝ այս տարածքով Եվրոպա գնալու համար մնում է Հայաստանը, որն իր ավիաընկերություններով, իր երկու օդանավակայաններով՝ Զվարթնոց, Գյումրի կկարողանա հաջող իրականացնել ավիափոխադրումները, եթե, իհարկե,  կարողանա շտկել թերությունները, իսկ այս ֆինանսական հոսքերից զգալիորեն կշահի մեր տնտեսությունն ու երկիրը։

Ավիացիայի գծով փորձագետ Նավիկ Խաչատրյանն այդքան էլ լավատես չէ, որովհետև գործ ունենք միջազգային կառույցի հետ, որում ամրագրված կանոնները, ընթացակարգերն ու չափորոշիչները անփոփոխելի և հստակ են գործում։ «Մեծ հարգանք տածելով  Ճաղարյանի հանդեպ որպես ավագ մասնագետի՝ չեմ կարծում ՝ EASA-ի կայուն, հստակ կարգուկանոնը հնարավոր լինի խախտել, փոխել և ընդհանրապես  չեմ պատկերացնում՝ ինչպես է հայկական ավիացիան զանգելու, համոզելու  կամ շահագրգռելու, որ իրենք պատրաստ են արդեն աուդիտին և Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը պատրաստակամ կընդառաջի, որ մեզ մոտ ավելի վաղ աուդիտ անցկացվի»։ Իսկ նա հիշեցրեց, որ  անցած տարվա փետրվարին կայացած  ձախողված  աուդիտից հետո  հաջորդ աուդիտը հնարավոր է իրականացնել միայն  2022-ի նոյեմբերին։ «Իմ տեղեկություններով՝ արագացնելու տարբերակ չկա։ Բացի այդ՝ դա չի նշանակում, որ այն տևելու է մի քանի շաբաթ և նոյեմբերի վերջին կավարտվի։ Ո´չ, աուդիտը  նվազագույնը  տևում է շուրջ 6 ամիս  և միայն նոր տրվում են համապատասխան լիազորագրերը, իսկ դա նշանակում է, որ թռիչքները կարող են կատարվել միայն  2023թվականի մայիսից»։ Մյուս կողմից, սակայն, Խաչատրյանը նաև  չի բացառում, որովհետև իրավիճակը, աշխարհաքաղաքական զարգացումները ստանդարտային չեն։

Հարցին, թե այս պարագայում ինչպիսի՞ վերադասավորումներ են հնարավոր մեր շուկայում, Խաչատրյանը տխրությամբ արձանագրեց, որ մենք այս պահին ռեսուրս չունենք շահեկան դիրք գրավելու համար։ «Ներկայումս ունենք 4 շահագործվող ավիաընկերություն, որոնցից 3-ը երկու օդանավ ունեն,մյուսը նոր է  մուտք գործում, իրենց չվերթները հազիվ են կատարում,չունեն Եվրոպա թռչելու իրավունք և կարևոր մի հանգամանք. այս պարագայում լրացուցիչ օդանավ է պետք,որը ճարելը բավականին  դժվար է։ Օրինակ՝ Հայաստանին  նոր օդանավ բերելու համար լիսինգով մոտ  1միլիոն դոլարի դեպոզիտ է  անհրաժեշտ,թեկուզ պետության կողմից ֆինանսավորելու միջոցով,դրան գումարած՝ համապատասխան կադրեր,աշխատուժ,ամենակարևոր օդաչու գնտելու խնդիր ունենք»,-ասաց Խաչատրյանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում