Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Վերջին օրերին ՌԴ-ից օրական հարյուրավոր դիմումներ ու զանգեր՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հարցով

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ մեծացել է ՌԴ-ից և Ուկրաինայից Հայաստան եկողների թիվը։ Մեծացել է նաև ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը, ի դեպ, թե ռուսների, թե ուկրաինացիների շրջանում։

Այս թեմայով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ նշեց, որ արդեն 2021 թվականին Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերած ազգությամբ հայերի շրջանում ռուսաստանն առաջին տեղում է. «Ներկա իրադարձությունների ֆոնին կարող եմ նշել, որ վերջին 3-4 օրերին հատկապես, արդեն իսկ ՌԴ-ից Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար նամակագրությունը, հեռախոսազանգերը, դիմումները՝ ընթացակարգերի, պահանջվող փաստաթղթերի, քաղաքացիություն ձեռք բերելու ժամկետների վերաբերյալ և այլն բազմակի աճել են: Մենք ունեցել ենք օր, երբ 100-ից ավելի նման զանգեր ու դիմումներ ենք սկսել: Սա բավական մեծ ցուցանիշ է նախկինում եղած ժամանակների հետ համեմատած: Սա ցույց է տալիս, որ հետաքրքրվածությունը շատ մեծ է՝ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններով պայմանավորված: Կան ազգությամբ հայ դիմողներ, նաև օտարկրացի դիմողներ: Ի դեպ, ունենք հայրենակիցներ, որոնք կիսով չափ կամ մեկ քառորդով են հայ: Այսօր նրանք բոլորը ցանկություն են հայտնում ՀՀ քաղաքացիություն ստանալու իրենց հնարավորությունները ճշգրտելու, իրենց ընտանիքի անդամների քաղաքացիության հարցերը ճշգրտելու և այլն»,-ասաց նա:

Հարցին, թե կա՞ վիճակագրություն, թե Ուկրաինայի դեպքերով պայմանավորված քանիսն են մեր հայրենակիցներից վերադարձել Հայաստան Ուկրաինայից կամ Ռուսաստանից, Ալեքսանյանը պատասխանեց. «Ամբողջական վիճակագրություն ունենալը շատ դժվար է: Կարող եմ նշել, որ ցամաքային ճանապարհով Հայաստան եկող մեր հայրենակիցների վերաբերյալ տեղեկատվություն չկա: Դրանք կարող են արձանագրվել Հայաստանի ցամաքային անցակետերում: Ռուսաստանի հարավային շրջանների հետ՝ Դոնի Ռոստով, Կրասնոդար, օդային կապը այս պահին չկա, որովհետև մինչև մարտի 8-ը այդ քաղաքների օդանավակայանների գործունեությունը դադարեցված է: Դժվար է ասել, թե քանի մարդ այս ընթացքում մտել Հայաստանի Հանրապետություն:

Խնդիրը նաև այն է, որ մեր շատ հայրենակիցներ արդեն ճանապարհ են բռնել Լեհաստանով, Ռումինիայով, շատերին մենք օգնել ենք: Մենք գիտենք, որ նաև նրանց համար տոմսեր են ձեռք բերել, այդ թվում ոչ մեր հայրենակիցների հաշվին: Մենք ավելի շատ միտումի մասին կարող ենք խոսել, սակայն թե օդային, թե ցամաքային ճանապարհով Հայաստան եկող մեր հայրենակիցների մասին տեղեկատվություն չունենք: Դա կարելի է ճշտել պետական այլ մարմիններից»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք մեր հայրենակիցները հիմնականում գալիս են Հայաստան այստեղ հաստատվելու համար, թե՞ Հայաստանն իրենց համար տարանցիկ երկիր է, Հովհաննես Ալեքսանյանն ասաց. «Ես այսօր բազմաթիվ զանգեր եմ ունեցել, այդ թվում ազգությամբ ուրաինացիների հետ, որոնք ազգակցական, գործընկերային հարաբերություններ ունեն Հայաստանում գտնվող անձանց հետ և ցանկություն ունեն հաստատվել Հայաստանում: Մենք ունենք խառը ազգային կազմով ընտանիքների՝ ՀՀ-ում հաստատվելու ցանկություն ունեցողներ: ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ՝ հայեր և ոչ հայեր, ցանկություն ունեն Հայաստանում հաստատվելու: Այդ ցանկության հիմքում ոչ թե միայն Հայաստանի անձնագիր ունենալն է, այլև բիզնեսը տեղափոխելը, բանկային հաշիվ բացելը, ուսումը շարունակելը: Այսինքն բազմաբնույթ հարցերի շրջանակ են բարձրաձայնում, ինչը թույլ է տալիս մտածել, որ նրանք ավելի երկար հեռանկարով են ուզում իրենց կյանքը տեղափոխել Հայաստան»:

Հարցին, թե իսկ ի՞նչ աջակցություն է պետությունը ցուցաբերում նրանց, որոնք արդեն վերադարձել են, նա արձագանքեց. «Մեզ դիմում են նաև այլ հարցերով, օրինակ, Հայաստանի աշխատաշուկան ինչպիսի՞ն է, Հայաստանում բնակարանի վարձկալությունը կամ գնման գործընթացն ինչպիսին է, ՀՀ-ում բիզնես բացելու գործընթացն ինչպիսին է և այլն: Մենք Հայաստանի մյուս պետական մարմինների հետ աշխատանք ենք տանում և այդ հայտերը արագ փոխանցում ենք նրանց: Ինչ վերաբերում է աջակցելուն, ես կարծում եմ, որ սոցիալական աջակցության հնարավորությունը այլ պետական մարմնի իրավասության դաշտում է: Եթե այդպիսի դիմումներ լինեն, կարծում եմ՝ դրանք անպայման կքննարկվեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում