Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Ռուսաստան․ 2-3 ամիս անց իրավիճակն անհամատեղելի է լինելու պետության գոյության հետ

Լոնդոնի Համալսարանի (UCL) հետազոտող Վլադիմիր Պաստուխովը կարծում է, որ Ռուսաստանի դեմ արդեն իսկ գործող պատժամիջոցները 2-3 ամիս անց ստեղծելու են մի իրավիճակ, որը համատեղելի չի լինի պետության գոյության հետ։ Ինքնաթիռները օդ չեն բարձրանա, բացի ռազմական օդանավերից, ծրագրային ապահովումը չի աշխատի, բացի չինական ծրագրերից ու գողացածներից, որոնք նույնպես չեն աշխատի։ Կյանքի որակն անկում կապրի 2-3 սերունդ առաջվա մակարդակին։ Սառեցվում են ռուսական պետական ակտիվներն արտերկրում, ոսկու եւ արժույթի պահուստները, ինչը Ռուսաստանի ունեցվածքի ուղիղ բռնագրավում է։ Նա նշում է, որ այդ պահուստներն ավելին են, քան օկուպացված տարածքը կարող է արժենալ։

Իր հերթին, ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկան, խոսելով բանկային համակարգի դեմ կիրառված սահմանափակումների մասին, մռայլ կանխատեսում է արել, որ 3-4 շաբաթ անց Ռուսաստանում բազմաթիվ բանկեր կսնանկանան։

Ռուսաստանցիներն այս 1 շաբաթվա ընթացքում արդեն իսկ զգում են պատժամիջոցների շունչը թանկացումների եւ տեղաշարժի սահմանափակումների տեսքով։ Ռուսաստանցիների, հատկապես որակյալ մասնագետների շրջանում երկիրը լքելու զանգվածային տրամադրություններ են՝ սպասվող աղետալի իրավիճակի, պատերազմների հեռանկարի, իրենց ընտանիքների ապագայի նկատառումներով։ Այս օրերին արդեն նկատելի են զանգվածային ելքի նշանները՝ բիզնեսները եւ դրամական խնայողությունները փրկելու, ընդհանրապես փրկվելու համար։

Պուտինը գնալու է մինչեւ վերջ, դա արդեն ակնհայտ է, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառմամբ։ Ընդ որում, հարցը միայն Ուկրաինայով չի սահմանափակվելու, նշում են ռուս եւ արտերկրի գործիչներն ու փորձագետները։ Հակառակը նահանջն է ու պարտությունը, ինչը բացառվում է թե նրա, թե նրա շրջապատի համար՝ սեփական պատմական առաքելության եւ այն իրականացնելու միջոցների առջեւ կանգ չառնելու զառանցագին «գաղափարախոսությամբ»։ Մեռյալ, մեկուսացված երկիր դեգրադացված բնակչությամբ՝ պատրաստ մեռնելու հիվանդագին գաղափարների համար՝ սա է Կրեմլի վարչակարգի տեսլականը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում