Հայաստանում առաջին անգամ օդանավ է անվանակոչվել հայ զինվորի անունով:
Այս մասին հայտնեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:
Armenia Airways ավիաընկերությունն իր ինքնաթիռներից մեկը՝ EK-73730 գրանցման համարով «Boeing 737-300»-ը, անվանակոչել է 44-օրյա պատերազմում զոհված շարքային Գրիգոր Ղազարյանի անունով:
Լուսանկարները՝ Hetq– ի